Մ23 ԱԱ․ Արսեն Հարությունյանը եզրափակչում է - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Մ23 ԱԱ․ Արսեն Հարությունյանը եզրափակչում է




Սերբիայում ընթացող ըմբշամարտի Մ23 տարեկանների առաջնությունում շարունակում են հաջող ելույթներն ազատ ոճային հայ ըմբիշները։

Մասնավորապես, 61 կգ քաշային Արսեն Հարությունյանը դուրս է եկել եզրափակիչ և ապահովել առնվազն արծաթե մեդալ։ Հարությունյանը կիսաեզրափակչում 5-0 հաշվով հաղթել է Ղազախստանի ներկայացուցիչ Ասիլ Այտակինին։

Հարությունյանը Մ23 տարեկանների ԱԱ-ի եզրափակչում կգոտեմարտի ռուս Արտուր Չեբոդաևի հետ։