Ովքեր էին ներկա Սամվել Ալեքսանյանի դստեր ծնունդին և ինչպես էր նա ամուսնու հետ տժժում բեմի վրա - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Ովքեր էին ներկա Սամվել Ալեքսանյանի դստեր ծնունդին և ինչպես էր նա ամուսնու հետ տժժում բեմի վրա





Այսօր գործարար Սամվել Ալեքսանյանի դստեր Աստղիկի ծննդյան օրն է, որը բավականին շքեղ են նշում: Իսկ առիթին հրավիրած են նաև հայկական շոու բիզնեսի արտիստները, որոնց հետ ընտանիքի անդամները մոտ են՝ Հռիփսիմե Հակոբյանը, Ամարաս պարային համույթի ղեկավար Վիկա Մարտիրոսյանը, Ավետ Բարսեղյանը, դիմահարդար Ագա Քանքանյանը, վարսահարդար Անի Ավդալյանը:
Սոնան և Գարիկը նաև կատարել են իրենց հայտնի երգերից մի քանիսը, իսկ Հռիփսիմե Հակոբյանը Ավետ Բարսեղյանի հետ է կատարել իր և Մարտինի զուգերգերից մեկը, դե իսկ Ռուսաստանից հատուկ հրավիրել էին Ավրաամ Ռուսոյին:

Մինչ խնջույքը Աստղիկը ինստագրամում սթորի էր հրապարակել՝ ինչպես են ընտանիքի անդամները կեսգիշերին փուչիկներով շնորհավորել նրան, իսկ մայրը՝ Շողերը՝ հրապարակելով դստեր մասնակցությամբ տեսանյութ գրել է. <<Իմ առաջնեկ, ուղորդիր քո քույր եղբայրներին կյանքի ճիշտ ճանապարհով, Իմ Աստղ, փայլիր ու փայլատակիր>>: