Համացանցում է հայտնվել տեսագրություն, որում Ջեֆ Բեզոսի կինն «աչքերով ուտում է» Լեոնարդո Դի Կապրիոյին - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Համացանցում է հայտնվել տեսագրություն, որում Ջեֆ Բեզոսի կինն «աչքերով ուտում է» Լեոնարդո Դի Կապրիոյին


 
 Լոս Անջելեսում կայացել է LACMA Art + Film հոբելյանական բարեգործական գալան։ Արդեն տասը տարի է, ինչ Լեոնարդո Դի Կապրիոն նման երեկույթներ է կազմակերպում Gucci նորաձեւության տան աջակցությամբ։ Հյուրերի ցանկում է հայտնվել նաև աշխարհի ամենահարուստ մարդկանցից մեկը՝ Ջեֆ Բեզոսը, գրում է Daily Mail-ը։

Amazon-ի հիմնադիրը միջոցառմանը ներկայացել է իր ընկերուհու՝ Լորեն Սանչեսի հետ և շատ շուտով զղջացել դրա համար։ Հենց նրա աչքի առաջ սիրելին սկսել է սիրախաղ անել Դի Կապրիոյի հետ։ Բայց ամենավատն այն է, որ այդ ամենը տեսագրվել է և վիրուսային կերպով տարածվել համացանցում:

Հաջորդ օրը լրատվամիջոցները քննարկում էին, թե Լորենն ինչպես է «աչքերով ուտում» դերասանին։ Իսկ Amazon-ի հիմնադրին բոլորովին դուր չի եկել դա։ Մի քանի օր գործարարը Twitter-ի իր միկրոբլոգում հրապարակել է Լեոնարդոյին ուղղված կոչ և կցել լուսանկար՝ «Վտանգավոր է: Զառիթափ ժայռ: Մահացու ելք» գրությամբ:

«Լեո, արի այստեղ, քեզ բան եմ ուզում ցույց տալ»,- գրել է միլիարդատերը:

Գործարարի թվիթը գնահատել է ավելի քան 175 հազար մարդ, իսկ բեմադրված դրաման սկսել են քննարկել ոչ միայն կինոսիրողները, այլև բիզնես ոլորտի լուրջ մարդիկ։ Այնուամենանիվ, ինքը՝ Դի Կապրիոն, այդպես էլ չի արձագանքել ընտանեկան դրամային: