Մհեր Արմենիային բենզինով այրելու մասին հայտարարությունների հիման վրա նյութեր են նախապատրաստվում - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Մհեր Արմենիային բենզինով այրելու մասին հայտարարությունների հիման վրա նյութեր են նախապատրաստվում




ՀՀ վաստակավոր արտիստ, «Ազգի ձայնը» կուսակցության առաջնորդ Մհեր Արմենիային (Մեսրոպյան) հրապարակավ բենզինով այրելու մասին հայտարարությունների հիման վրա ՀՀ ոստիկանությունում նյութեր են նախապատրաստվում։ Այս մասին ԼՈՒՐԵՐ․com-ի հետ զրույցում հայտնեցին ՀՀ ոստիկանությունից։

Հիշեցնենք, որ Մհեր Արմենիան համազգային շարժումը սկսել էր Շուռնուխից դեպի Հանրապետության հրապարակ։ Շարժման առաջնորդն ահազանգել էր սոցիալական ցանցերում իր նկատմամբ հրապարակային սպառնալիքներ, հայհոյանքներ հնչեցնելու մասին և դիմել ոստիկանություն։

«Դիմում եմ ՀՀ ոստիկանություն։ Այս անձը սպառնում է ինձ։ Խնդրում եմ ընդունել հայտարարությունս ի գիտություն և ընդունել սպառնալիքի մասին տեղեկատվություն»,- գրել է Մհերը և լուսանկարներ հրապարակել, որոնց համաձայն՝ քաղաքացին սպառնացել է նոյեմբերի 7-ին բենզինով վառել Մեսրոպյանին։

Իրավապահները պարզել են օգտատիրոջ ինքնությունը, նյութեր են նախապատրաստվում։