Բժիշկը պատմել է, թե ինչով է վտանագավոր սեքսը կորոնավիրուսից հետո - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Բժիշկը պատմել է, թե ինչով է վտանագավոր սեքսը կորոնավիրուսից հետո




Կորոնավիրուսը կարող է վնասել ոչ միայն մարդու առողջությանն ընդհանրապես, այլև տհաճ փոփոխություններ առաջացնել նրա սեռական կյանքում։ Պարզվել է, որ ապաքինվելուց անմիջապես հետո չի կարելի անկողին մտնել, գրում է WMJ.ru-ն։

Սեքսապաթոլոգ և հոգեբան Մարիա Կարտաշևան պատմել է, որ սուր փուլում, ինչպես և ցանկացած հիվանդություն, կորոնավիրուսը զրոյի է հասցնում զույգի ինտիմ կյանքը։ Բայց համեմատած այլ հիվանդությունների՝ COVID-19-ն ունի մեկ առանձնահատկություն. սա այսպես կոչված` հետքովիդային սինդրոմն է։ Խոսքը նվազեցված էմոցիոնալ ֆոնի, դյուրագրգռության, լալկանության և ինչ-որ տեղ ագրեսիվության մասին է, հատկապես կանանց մոտ։ Կորոնավիրուսով հիվանդանալուց հետո լինում են նույնիսկ երկար ժամանակ դեպրեսիվ վիճակներ։ Դրանք շատ բացասաբար են ազդում ինտիմ կյանքի և, համապատասխանաբար, լիբիդոյի վրա ինչպես տղամարդկանց, այնպես էլ կանանց մոտ։ Մասնագետի դիտարկմամբ՝ կանանց մոտ այդ ազդեցությունն ավելի ուժեղ է։

Մարիա Կարտաշևան հավելել է, որ այս վիճակն առաջանում է նաև էկզիստենցիալ ճգնաժամի պատճառով՝ ի հայտ է գալիս մահվան վախ։ Երկրորդ կետն այն է, որ հիվանդությունը հանգեցնում է օրգանիզմում որոշակի թերությունների, որոնք պետք է համալրվեն բժշկի վերահսկողության ներքո։ Եվ երրորդ նրբությունը՝ պետք է ինքդ քեզ ժամանակ տրամադրես վերականգնվելու համար։

Հոգեբանն ընդգծել է, որ պետք չէ արագ անցնել ծանրաբեռնվածության: Արժե ավելի շատ ժամանակ տրամադրել քնելու, հանգստանալու, ընկերների և զուգընկերոջ հետ զրուցելու համար։ Պետք է լավացնել հարաբերությունները զուգընկերոջ հետ շփվելու, միասին ժամանակ անցկացնելու միջոցով, այլ ոչ թե միանագամից վերադառնալ անկողին: