Լեդի Գագան փայլել է «Gucci-ի տուն» ֆիլմի պրեմիերային - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Լեդի Գագան փայլել է «Gucci-ի տուն» ֆիլմի պրեմիերային




Ամերիկացի երգչուհի և դերասանուհի Լեդի Գագան Լոնդոնում «Gucci-ի տուն» ֆիլմի պրեմիերային ներկայացել է շքեղ հանդերձանքով։ Աստղի լուսանկարները հայտնվել են սոցիալական ցանցերում։

Աստղն ընտրել է ութսունականների ոգով կերպար՝ վառ մանուշակագույն Gucci զգեստ՝ պատրաստված կիսաթափանցիկ շիֆոնից, ցանցավոր զուգագուլպաներ, երկար ձեռնոցներ և բարձր հարթակով երկարաճիտ կոշիկներ։

Գագայի հանդերձանքը համալրվել է Tiffany & Co-ի մեծ զարդերով։