ԱԱ-2022․ Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը՝ Հյուսիսային Մակեդոնիայի դեմ - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

ԱԱ-2022․ Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը՝ Հյուսիսային Մակեդոնիայի դեմ




Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի իսպանացի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսը հրապարակել է մեկնարկային կազմը, որը դուրս կգա խաղադաշտ Հյուսիսային Մակեդոնիայի դեմ աշխարհի առաջնության նախավերջին ընտրական խաղում։

Հայաստան․ 

Դավիթ Յուրչենկո, Դավիթ Տերտերյան, Անդրե Կալիսիր, Հովհաննես Համբարձումյան, Կամո Հովհաննիսյան, Սոլոմոն Ուդո, Հենրիխ Մխիթարյան, Տիգրան Բարսեղյան, Լուկաս Սելարայան, Էրիկ Վարդանյան, Նորբերտո Բալեկյան։

Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում հանդիպումը կմեկնարկի 21։00-ին։

Թիմերի առաջին հանդիպումը Հյուսիսային Մակեդոնիայում ավարտվել է 0։0 հաշվով։

ԱԱ-2022․ ընտրական փուլ, 9-րդ տուր

J խումբ

Հայաստան - Հյուսիսային Մակեդոնիա՝ 21։00

Գերմանիա - Լիխտենշտեյն՝ 23։45 (Երեւանի ժամանակ)

Ռումինիա - Իսլանդիա՝ 23։45

Հայաստան - Հյուսիսային Մակեդոնիա խաղը կարող եք դիտել մեր կայքում։