Դմիտրի Շեպելեւը կեղծ հավաստագրով զբոսաշրջիկից վարակվել է COVID-19-ով - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Դմիտրի Շեպելեւը կեղծ հավաստագրով զբոսաշրջիկից վարակվել է COVID-19-ով




Հեռուստահաղորդավար Դմիտրի Շեպելեւը ճանապարհորդությունից վերադարձել է COVID-19-ի հետ: Նա կարծում է, որ հիվանդության մեջ կարող էր մեղավոր լինել զբոսաշրջիկներից մեկը։

Շեպելյեւը հանգստի էր մեկնել Սիցիլիա տուրիստական խմբով, որը պետք է պահպաներ համաճարակով պայմանավորված անվտանգության միջոցառումները։ Սակայն տուն վերադառնալուց հետո հաղորդավարը հանձնել է ՊՇՌ-թեստ, որի արդյունքը դրական է եղել։ Շեպելեւը Instagram-ում խոստովանել է, որ հիվանդացել է կորոնավիրուսով եւ իր կասկածներն է հայտնել վարակման պատճառի վերաբերյալ:


«Ես եւ եւս տասը մարդ վարակվել ենք միաժամանակ՝ ճամփորդելու ընթացքում։ Չնայած այն բանին, որ մենք բարեխղճորեն թեստերը հանձնել ենք թռիչքից առաջ եւ ժամանելիս, այժմ մեզնից շատերը հակված են այն կարծիքին, որ վարակման պատճառը շատ պարզ է եղել. մեզանում եղել է պատվաստման մասին կեղծ անձնագրով մարդ», - գրել է նա:

Շեպելեւն ընդգծել է, որ կարող է միայն կռահել վարակի պատճառների մասին։ Սակայն նա նշել է, որ համակարգը խաբելու փորձերը տխուր ելք ունեն շրջապատի համար։ Նա հիվանդությունն անցկացրել է ընտանիքի հետ ինքնամեկուսացման մեջ, սակայն հիվանդությունը թեթեւ է ընթացել եւ իրեն նորմալ է զգացել։

Աղբյուրը՝ ФАН