«Սկսել եմ բոլորովին այլ կերպ ապրել». Վարդան Պետրոսյանի «Սկիզբ» գրքի շնորհանդեսը, կալանքի ու կորոնավիրուսի պատճառով ինքնամեկուսացման զուգահեռները - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

«Սկսել եմ բոլորովին այլ կերպ ապրել». Վարդան Պետրոսյանի «Սկիզբ» գրքի շնորհանդեսը, կալանքի ու կորոնավիրուսի պատճառով ինքնամեկուսացման զուգահեռները




Հումոր, թախիծ, փիլիսոփայություն, դառը իրականություն, ջերմ, լուսավոր սեր` ահա, թե ինչ հույզեր են սպասվում Վարդան Պետրոսյանի «Սկիզբ» գրքի ընթերցողին: Հեղինակն իր ստեղծագործության մասին երեկ՝ նոյեմբերի 11-ին, կիսվեց «Զանգակ» գրատանը տեղի ունեցած շնորհանդեսի ժամանակ: Նրա գրքում անազատության մասին երկու զուգահեռ պատումներ կան, որոնցում ներկայացվում են իր կալանավորման, բանտարկության, դատավարության, նաեւ հաջորդող համաճարակային շրջանում ինքնամեկուսացման մեջ՝ Ֆրանսիայում, անցկացված օրերը։

Ինքը՝ հեղինակը, խոստովանում է, որ մտադրություն չի ունեցել գիրք հրատարակել: Այս հարցում նա վստահել է «Զանգակ» հրատարակչությանը, որի գործադիր տնօրեն Էմին Մկրտչյանը նշում է՝ Վարդան Պետրոսյանի՝ հետաքրքիր ու ինքնատիպ մոտեցումն է դարձել գիրքը հրատարակելու մեծ ցանկության պատճառ.

Գրքում ընթերցողը կտեսնի նաեւ հենց Վարդան Պետրոսյանի հեղինակած նկարները: Դերասանի խոսքով՝ դրանք նպատակ ունեն լրացնելու ներկայացված պատմությունը: Անդրադառնալով կալանքի ու կորոնավիրուսի համաճարակի միջեւ տարված զուգահեռներին՝ հեղինակը նշեց.

Մինչ հրատարակվելը գիրքն ունեցել է ինտերնետայի տարբերակ եւ մի շարք ընթերցողներ, որոնցից մեկի հույզերը, հատկապես, ոգեւորել են Վարդան Պետրոսյանին.

«Սկիզբ» գրքի հերոսները Վարդան Պետրոսյանի կալանավոր ընկերներն են, որոնց հեղինակն անվանում է «կալանքի եղբայրեր».

Թե ինչպիսի Վարդան Պետրոսյանի կտեսնեք գրքում, դերասանի խոսքով՝ դա հենց ընթերցողից է կախված, սակայն կարծում է՝ ինքն այնտեղ անճանաչելի չէ, թեեւ իր մեջ էլ նոր բացահայտումներ արել է:

Ինչ վերաբերում է գրքի վերնագրին՝ այն Վարդան Պետրոսյանի համար էլ նոր կյանքի սկզբի խորհրդանիշն է:


Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում