Փերիս Հիլթոնն ամուսնացել է - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Փերիս Հիլթոնն ամուսնացել է




Ամերիկացի դերասանուհի եւ մոդել Փերիս Հիլթոնն ամուսնացել է 40-ամյա գործարար Քարթեր Ռեումի հետ։ Այս մասին Նա հայտնել է իր Instagram-ում։

Մինչ այդ 40-ամյա Հիլթոնը երեք անգամ նշանադրվել է, բայց այդպես էլ չի ամուսնացել։

Հանդիսությունը տեղի է ունեցել Բել Էյր կալվածքում, որը պատկանում է նրա հանգուցյալ պապիկին։ Ինչպես ասել է E!News պարբերականի աղբյուրը, աստղը հարսանեկան զգեստն ընտրել է միջոցառման նախօրեին՝ ուշ երեկոյան։

Տոնական միջոցառմանը ներկա են եղել հոլիվուդյան աստղեր, օրինակ՝ Էմմա Ռոբերթսը, Էշլի Բենսոնը եւ երգչուհի Բի բի Ռեքսան։