Սարիկ Անդրեասյանն առաջարկել է Ռուսաստանում արգելել ուկրաինական երաժշտությունն ու կինոն - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Սարիկ Անդրեասյանն առաջարկել է Ռուսաստանում արգելել ուկրաինական երաժշտությունն ու կինոն




Ռեժիսոր Սարիկ Անդրեասյանը «Gazeta.ru»-ի հետ զրույցում առաջարկել է Ռուսաստանի տարածքում արգելել ուկրաինական արտադրության ֆիլմերի եւ սերիալների ցուցադրումը։ Նրա կարծիքով, դա արդարացի պատասխան կլինի ուկրաինական «սեւ ցուցակներում» ռուսական մի շարք նախագծեր ընդգրկելուն։ Նոյեմբերի 11-ին հայտնի դարձավ, որ Ուկրաինայի Պետկինոն արգելել է «Ռժեւսկին ընդդեմ Նապոլեոնին» կատակերգության վարձույթը:

«Կարծում եմ ՝ դա բացարձակ կլոունադա է։ Իմ կարծիքով, եթե մեր կոնտենտն արգելվում է Ուկրաինայում, եւ դա վաղուց է տեղի ունենում, ապա մենք պետք է արգելենք Ուկրաինայի արտադրած երաժշտական կոլեկտիվները, ֆիլմերը եւ սերիալները: Ես չեմ հասկանում, թե ինչու Ռուսաստանը պետք է հանդուրժի իր նկատմամբ նման վերաբերմունքը», - խոստովանել է Անդրեասյանը։

Ռեժիսոր Մարյուս Վայսբերգի «Ռժեւսկին ընդդեմ Նապոլեոնին» կատակերգությունը թողարկվել է 2012 թվականին։ Ռուս-ուկրաինական նախագծի գլխավոր դերերը կատարել են Պավել Դերեւյանկոն, Սվետլանա Խոդչենկովան եւ Վլադիմիր Զելենսկին: ԶԼՄ-ների տեղեկություններով՝ ժապավենի արգելման մասին Պետկինոյի որոշումը կապված է այն բանի հետ, որ դրանում նաեւ խաղացել է Յուրի Գալցեւը. նա գտնվում է այն անձանց ցանկում, որոնք իբր սպառնում են Ուկրաինայի ազգային անվտանգությանը: