Ինչպես է հաճախակի պոռնոֆիլմեր դիտելն ազդում սեռական հարաբերության վրա - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Ինչպես է հաճախակի պոռնոֆիլմեր դիտելն ազդում սեռական հարաբերության վրա




Գիտնականները ուշադրությամբ ուսումնասիրում են մեծահասակների համար նախատեսված ֆիլմերի թեման և գալիս են այն եզրակացության, որ պոռնոգրաֆիան ազդում է զույգերի սեռական հարաբերության վրա, գրում է WMJ-ն:

Պոռնոգրաֆիան կարող է ազդել մեր սեռական վարքի վրա, քանի որ պոռնոգրաֆիայի տեսարանների 37-ից 88%-ը պարունակում է ագրեսիայի տարրեր, օրինակ՝ հարվածներ: Կան ուսումնասիրություններ, որոնք ցույց են տալիս, որ տղամարդիկ, ովքեր շատ են դիտում բռնություն պարունակող պոռնոգրաֆիա, սովորաբար ավելի հանդուրժող են իրենց ընտրյալների նկատմամբ (սակայն, դժվար է հասկանալ, թե որտեղ է այստեղ պատճառը և որտեղ` հետևանքը):

Որոշ կանայք վկայում են, որ տղամարդիկ ճնշում են գործադրում իրենց վրա` ստիպելով մասնակցել պոռնոֆիլմերից վերցված տեսարաններում, ինչպես օրինակ՝ անալ սեքսով զբաղվել կամ դիմանալ դեմքի վրա սերմնաժայթքումին: Այնուամենայնիվ, նույնիսկ այստեղ հայտնի չէ` արդյոք այդ տղամարդիկ ավելի վաղ հակվա՞ծ չէին նման պահվածքի, ուստի, եկեք անցնենք գիտնականների դրական ենթադրություններին:

Journal of Epidemiology & Community Health ամսագրում հրապարակված հոդվածում բժիշկները ենթադրել են, որ պոռնոգրաֆիա դիտելը կարող է կապված լինել տարբեր սեռական պրակտիկաների նկատմամբ ավելի բաց վերաբերմունքի հետ, իսկ չափահաս դանիացի և ավստրալացի տղամարդիկ, ուսումնասիրությունների արդյունքում, հայտնել են, որ պոռնոգրաֆիա դիտելը ավելի շատ դրական է ազդում իրենց սեռական կյանքի վրա, քան բացասական: .

Այսպիսով, նրանք իրենց ավելի վստահ էին զգում և ավելի ազատ ու բաց էին վերաբերվում սեքսին, և բացի այդ, պոռնոգրաֆիայի պատճառով նրանք ավելի ուշադիր էին դառնում իրենց զուգընկերոջ սեռական կարիքների նկատմամբ։