Մոսկվայում բացվել է Արմեն Ջիգարխանյանի հուշարձանը - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Մոսկվայում բացվել է Արմեն Ջիգարխանյանի հուշարձանը




Ժողովրդական արտիստ Արմեն Ջիգարխանյանի մահվան տարելիցի օրը Մոսկվայի Վագանկովյան գերեզմանատանը բացվել է նրա հուշարձանը, հայտնում է ՏԱՍՍ-ը:

Քանդակի հեղինակներն են Ռուսաստանի եւ Հայաստանի վաստակավոր արտիստներ Վահե եւ Միքայել Սողոյանները: Նախատիպը Ջիգարխանյանի կերպարն է «Զրույցներ Սոկրատեսի հետ» ներկայացումում:

«Արմեն Բորիսովիչը ներկայացված է արդեն հասուն տարիքում, կարծում եմ՝ հենց այդպես է նրան մեծամասնությունը հիշում: Սա նրա նշանակալի դերերից մեկն է, որ կերտել է Վլադիմիր Մայակովսկու թատրոնի բեմադրությունում»,- նշել է քանդակագործ Միքայել Սողոյանը:

Արմեն Ջիգարխանյանը մահացել է 2020 թվականի նոյեմբերի 14-ին, 85 տարեկանում։