Հենրիխ Մխիթարյան․ «Փողի համար չեմ ֆուտբոլում, այլապես կխաղայի Ռուսաստանում» - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Հենրիխ Մխիթարյան․ «Փողի համար չեմ ֆուտբոլում, այլապես կխաղայի Ռուսաստանում»




Իտալական «Ռոմայի» եւ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը հերքել է խոսակցությունները, թե 2016-ին Դորտմունդի «Բորուսիայից» անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ» է տեղափոխվել ֆինանսական պատճառերով։

«Այն ժամանակ շատ էին տարաբնույթ հիմար խոսակցություններ։ Մենք ակումբի հետ ենք ընդունել այս որոշումը։ Երբ եղավ հետաքրքրություն «Մանչեսթեր Յունայթեդի» կողմից, ես ցանկացա տեղափոխվել այնտեղ, քանի որ երազում էի խաղալ Անգլիայում։

Ասում են, թե ես դա արել եմ փողի համար։ Հիմարություն է։ Ես փողի համար չեմ ֆուտբոլում, այլապես կխաղայի Ռուսաստանում կամ էլի մեկ այլ տեղ։

Ես երջանիկ էի Դորտմունդում, բայց երբեմն ստիպված ես լինում ընդունել բարդ որոշումներ կյանքում մեկ անգամ լինող հնարավորության դեպքում եւ լսել սրտիդ ձայնը»,- ասել է Մխիթարյանը գերմանական Sport1 հեռուստաալիքին։

Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականի ավագի պայմանագիրը իտալական «Ռոմայի» հետ նախատեսված է մինչեւ այս մրցաշրջանի ավարտը