Նա մեկ Պուտինն է, մեկ կլոն․ սկանդալային ներկայացում Քանյեի Donda ալբոմի դելյուքս տարբերակի թողարկումից առաջ - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Նա մեկ Պուտինն է, մեկ կլոն․ սկանդալային ներկայացում Քանյեի Donda ալբոմի դելյուքս տարբերակի թողարկումից առաջ




Քանյե Ուեսթը չի դադարում զարմացնել մեզ։ Ռեփերը թողարկել է նոր՝ Donda ալբոմի դելյուքս տարբերակը, որում հայտնվել է հինգ նոր թրեք։

Ալբոմի թողարկման նախաշեմին Նյու Յորքում զբոսնում էին Քանյեի կլոնները։ Նրանք նույն դիմակով էին, որով Քանյեն մի քանի շաբաթ առաջ ներկայացել էր։ Բոլոր նմանակները կրում էին սեւ տաբատներ, բոմբերներ եւ գլխարկներ, որոնք նույնպես կային Քանյեի կերպարում։


Ռեփերի ալբոմը թողարկվել է օգոստոսի 29-ին։ «Donda»-ն անվանակոչվել է ռեփերի մոր անունով։

Հիշեցնենք, որ օրերս Քանյե Ուեսթն իրեն համեմատել էր ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Այս մասին արտիստը հայտարարել է Drink Champs թոք-շոուի եթերում, որը հրապարակվել է Revolt YouTube-ի ալիքում։