ԱԱ-2022․ Հայաստանի թիմը պարտվեց գերմանացիներին, J խմբում երկրորդ տեղ գրավեց Հյուսիսային Մակեդոնիան. ՏԵՍԱՆՅՈՒԹ - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

ԱԱ-2022․ Հայաստանի թիմը պարտվեց գերմանացիներին, J խմբում երկրորդ տեղ գրավեց Հյուսիսային Մակեդոնիան. ՏԵՍԱՆՅՈՒԹ



Ֆուտբոլի Հայաստանի հավաքականն աշխարհի առաջության ընտրական մրցաշարի J խմբի վերջին տուրում Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում ընդունեց խմբի հաղթող Գերմանիայի հավաքականին։

Խոակին Կապառոսի գլխավորած թիմը պարտություն կրեց 1։4 հաշվով։

15-րդ րոպեին Մյոնխենգլադբախի «Բորուսիայի» կիսապաշտպան Յոնաս Հոֆմանի փոխանցումից հետո աչքի ընկավ Լոնդոնի «Չելսիի» կիսապաշտպան Կայ Հավերցը։

Ավելացված ժամանակում «Ալաշկերտի» պաշտպան Տարոն Ոսկանյանը խախտեց կանոնները սեփական տուգանային հրապարակում Մյոնխենգլադբախի «Բորուսիայի» կիսապաշտպան Ֆլորիան Նոյհաուսի նկատմամբ եւ VAR-ի կիրառումից հետո նշանակվեց 11 մետրանոց: Հարվածն արդյունավետ իրացրեց «Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Իլկայ Գյունդոգանը, որը 50-րդ րոպեին նաեւ իր երկրորդ գոլը խփեց։

59-րդ րոպեին «Արարատ-Արմենիայի» պաշտպան Դավիթ Տերտերյանի նկատմամբ կանոնները խախտեց Յոնաս Հոֆմանը, եւ գերմանացիների դարպասին նշանակված 11 մետրանոցը հստակ իրացրեց իտալական «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը։ 64-րդ րոպեին Յոնաս Հոֆմանը խփեց հյուրերի չորրորդ գոլը։

Գերմանիան վաստակեց 27 միավոր, Հայաստանը 12 միավորով չորրորդն է։

J խմբում երկրորդ տեղը եւ մնացած ուղեգրերի համար գարնանային փլեյ-օֆֆին մասնակցելու իրավունքը նվաճեց Հյուսիսային Մակեդոնիան, որը 3։1 հաշվով հաղթեց Իսլանդիային եւ վաստակեց 18 միավոր։

Ռումինիան 2։0 հաշվով հաղթեց Լիխտենշտեյնին եւ վաստակեց 17 միավոր։