Կարեն Խաչանով․ Հաճելիորեն զարմացած եմ Երեւանում այսպիսի ջերմ ընդունելության արժանանալու համար. NEWS.am Sport - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Կարեն Խաչանով․ Հաճելիորեն զարմացած եմ Երեւանում այսպիսի ջերմ ընդունելության արժանանալու համար. NEWS.am Sport




Ես ինձ չեմ գերագնահատում, բարձր չեմ դասում, փորձում եմ մնալ հողի վրա ամուր կանգնած, լինել՝ ինչպես բոլորը: Հաճելիորեն զարմացած եմ Երեւանում այսպիսի ջերմ ընդունելության արժանանալու համար: Եկել եմ Հայաստան` շրջելու կնոջս հետ:

Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասաց աշխարհի 31-րդ ռակետ, Տոկիոյի Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր, ռուսաստանցի Կարեն Խաչանովը, որն այս օրերին Հայաստանում է:

Նոյեմբերի 14-ին Հայաստանի թենիսի ֆեդերացիայի եւ թենիսի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Վահե Ավետիսյանի նախաձեռնությամբ Կարեն Խաչանովը Երեւանի «In Court» թենիսի ակումբում հանդիպում ունեցավ հայ թենիսիստների հետ, նաեւ մեկ ժամ վարպետության դաս անցկացրեց պատանի թենիսիտների եւ Հայաստանի հավաքականի անդամների հետ:


Կարեն Խաչանովին անձամբ տեսնելու, նրա հետ թենիս խաղալու եւ լուսանկարվելու էին եկել մեծ թվով պատանի թենիսիստներ, թենիսի սիրահարներ, պրոֆեսիոնալ խաղացողներ: Նախքան վարպետության դաս անցկացնելը, աշխարհի 31-րդ ռակետը ֆեդերացիայում ավելի քան 100 ինքնագիր դրեց իր լուսանկարով պոստերների, թենիսի գնդակների վրա, որոնք պետք է նվիրեր դրսում իրեն սպասող երեխաներին:

Այդ ընթացքում Տոկիոյի Օլիմպիական խաղերի փոխչեմպիոնը ներկաներին պատմեց իր հայկական ծագման մասին:

Ավելի քան մեկ ժամ տեւած վարպետության դասին մասնակցեցին գրեթե բոլոր ներկաները, նույնիսկ նրանք, որոնք թենիսով չեն զբաղվում: Այդ ընթացքում, ում հետ խաղում էր Կարեն Խաչանովը, թենիսիստի կինը նվիրում էր ամուսնու պատկերով եւ ինքնագրով լուսանկարներ: Շուրջ 100 օրինակը շատ արագ սպառվեց, իսկ ներկաների մեծ մասը դեռ չէր ստացել հայտնի թենիսիտի ինքնագրով լուսանկարներ:

Վարպետության դասի ավարտին, Խաչանովը բացօթյա ինքնագրեր բաժանեց ներկաներին՝ գնդակների, շապիկների, հեռախոսների պատյանների վրա, որտեղ պատահի:


Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում