Աստղագուշակ՝ նոյեմբերի 17-ի համար - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Աստղագուշակ՝ նոյեմբերի 17-ի համար




Խոյ․ 

Օրվա ընթացքում շատ անելիքներ կունենաք։ Ճիշտ կլինի, որ արդեն առավոտյան կազմեք օրվա անելիքների ցանկը եւ սկսեք կատարել ըստ հերթականության։ Օրվա վերջում խորհուրդ է տրվում հանգստանալ՝ հավուր պատշաճի նոր շաբաթը դիմավորելու համար։

Ցուլ․ 

Այսօր կարող եք ծախսեր անել ինքներդ ձեր համար։ Կարող եք այցելել գեղեցկության սրահ, սպա սալոն։ Հարմար օր է նաեւ ինքնազարգացման համար, ինչի կարիքը ունեք այս փուլում։

Երկվորյակներ․ 

Հապճեպ որոշումներ մի կայացրեք։ Հատկապես, եթե դրանք վերաբերում են ռոմանտիկ հարաբերություններին, պետք է լավ ծանրութեթեւ անել։ Օրը կանցնի բավական ակտիվ։ Լիցքավորվեք ուժով, այն ձեզ պետք կգա օրվա ընթացքում։

Խեցգետին․ 

Նոր գաղափարներ կունենաք կապված հավելյալ եկամուտներ ձեռք բերելու հետ։ Ընտրեք դրանցից միայն մեկը, այն, որ առավել կոմֆորտն ու անվտանգն է ձեզ համար։

Առյուծ․

Օրը այնքան էլ դյուրին չի լինի, սակայն արդյունքները լիովին կգոհացնեն ձեզ ու կփոխհատուցեն ծախսված ուժերը։ Եթե հատուկ անելիքներ չունեք, կարող եք ինքնակատարելագործմամբ զբաղվել, կարդալով փիլիսոփայական ու հոգեբանական գրքեր։ Կարող եք նաեւ առաջիկա շաբաթվա համար կարեւոր գործերի պլանավորում իրականացնել։

Կույս․ 

Օրը հաջող է սիրային հարցեր կարգավորելու համար։ Հնարավոր է հանդիպեք մեկին, ով սիրո նոր էջ կբացի ձեր կյանքում։ Այսօր հակված եք հեշտությամբ սիրախաղ սկսելու, սիրահարվելու։

Կշեռք․ 

Օրվա առաջին կեսին կունենաք կարեւոր եւ հետաքրքիր հանդիպում։ Այն հետագայում էական ազդեցություն կունենա ձեր կյանքում։ Նոր ստացած գիտելիքների շնորհիվ բազմաթիվ բարդ հարցերի պատասխաններ կգտնեք ու կկարողանաք ձեր համար նոր ուղենիշներ գծել։

Կարիճ․ 

Ուժերը խնայեք։ Խոսքերը նույնպես։ Ինչ որ բան բարձրաձայն ասելուց առաջ էլ լավ մտածեք։ Այսօրվա տհաճությունների մեծ մասը ձեր անհամբերության ու շատախոսության պատճառով է լինելու։

Աղեղնավոր․ 

Օրը իդեալական կերպով հարմար է իրական արժեքների մասին մտորելու համար։ Ժամանակ գտեք ու հարազատների հետ ընթրեք։ Կարող եք պարզապես զանգել նաեւ այն հարազատներին, որոնք այժմ բացակայում են երկրից։

Այծեղջյուր․ 

Եթե դժվարությունների փուլ է սկսվել, ապա փորձեք այն հաղթահարել գոնե լավատեսությամբ։ Ի դեպ, հիշեք, որ կարող եք ցանկացած իրադրության վրա ազդել ու փոխել այն, ինչ ձեզ դուր չի գալիս։

Ջրհոս․ 

Օրը նվիրեք հանգստին։ Պարտադիր չէ որ ամբողջ օրը անցկացնեք տանը։ Կարող եք կամ դուրս գալ զբոսանքի, կամ էլ ընկերների հետ հաճելի ժամանակ անցկացնել որեւէ սրճարանում։ Հիշեք, որ ալկոհոլի օգտագործումն այսօր խորհուրդ չի տրվում։

Ձկներ․ 

Եթե ուզում եք սկսել առողջ ապրելակերպով ապրել, ապա այս օրը ամենահարմարն է մեկնարկի համար։ Վերանայեք սննդակարգը։ Գրանցվեք մարզասրահ այցելելու եւ մարզվելու համար։ Կարող եք նաեւ առաջիկա արձակուրդների համար ուղեւորություն պլանավորել։