Նշվել են սեքսն էկոլոգիապես մաքուր դարձնելու եղանակները - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Նշվել են սեքսն էկոլոգիապես մաքուր դարձնելու եղանակները




BBC-ի փորձագետները խոսել են այն մասին, թե ինչպես կարելի է սեքսը մոլորակի համար դարձնել էկոլոգիապես մաքուր և անվտանգ։ Որոշ մարդկանց համար էկոլոգիապես մաքուր սեռական կյանքով ապրելը նշանակում է ընտրել քսանյութեր, մեծահասակների համար նախատեսված խաղալիքներ, սավաններ և պահպանակներ, որոնց արտադրությունը նվազագույն վնաս է հասցնում մոլորակին, ասում է էկոլոգիական կայունության հարցերով նիգերիացի գիտնական Ադենիկ Ակինսեմոլին, հաղորդում է Woman.rambler.ru-ն:

Ըստ ՄԱԿ-ի գնահատականների՝ աշխարհում տարեկան արտադրվում է մոտ 10 միլիարդ պահպանակ, որոնց մեծ մասը հայտնվում է աղբավայրերում, քանի որ դրանք չեն կարող վերամշակվել բաղադրության մեջ պարունակվող լատեքսի և քիմիական նյութերի պատճառով։ Լիովին կենսաքայքայվող ոչխարի մաշկի պահպանակներն օգտագործվել են հռոմեական ժամանակներից, սակայն դրանք չեն պաշտպանել սեռական ճանապարհով փոխանցվող վարակներից:

Դոկտոր Թեսա Կոմերսը TikTok-ում վարում է սեռական առողջության մասին բլոգ: Նրա ամենադիտված տեսանյութը հավաքել է ութ միլիոն դիտում։ Դրանում մասնագետը պատմել է, թե ինչպես կարելի է տանը եգիպտացորենի օսլայից և ջրից քսանյութ պատրաստել։

Օրգանական քսանյութերը քիչ վնաս են հասցնում շրջակա միջավայրին և իրենց օգտագործողներին հիանալի ժամանակ են պարգևում:

Մեծահասակների համար նախատեսված խաղալիքները նույնպես վնասակար են բնության համար, քանի որ դրանք հաճախ պատրաստված են պլաստիկից։ Մի քանի արտադրողներ արդեն թողարկել են արևային էներգիայով աշխատող ինտիմ ապրանքներ, իսկ LoveHoney-ն գործարկել է սեքս-խաղալիքների վերամշակման ծրագիր: