Ինչպես է Քանյե Ուեսթն արձագանքել Փիթի եւ Քիմ Քարդաշյանի սիրավեպին - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Ինչպես է Քանյե Ուեսթն արձագանքել Փիթի եւ Քիմ Քարդաշյանի սիրավեպին




Վերջերս Քիմ Քարդաշյանի եւ Փիթ Դեւիդսոնի սիրավեպի մասին խոսում են բոլորը։ Նրանց զույգին մոտ կանգնած աղբյուրը հաստատել է, որ նրանք պաշտոնապես միասին են։ Իսկ հիմա հայտնի է դարձել՝ ինչ է այդ մասին մտածում հեռուստաաստղի ամուսինը՝ ռեփեր Քանյե Ուեսթը։

HollywoodLife պարբերականի աղբյուրի խոսքով՝ Քանյեն, մեղմ ասած, հիացած չէ։ «Նա բոլորովին գոհ չէ, որ հարաբերությունները նոր մակարդակի են հասել ու շատ է վշտացած, որ Փիթին հրավիրել են Քրիս Ջենների տուն», - հայտնում է ինսայդերը:

Ռեփերը գտնում է, որ Քիմը շատ է շտապում։ «Ճիշտ չէ։ Դա մեր երեխաների տատիկի տունն է։ Քիմը դավաճանել է նրանց», - Քանյեի խոսքը մեջբերում է աղբյուրը։


Նշենք, որ Փիթը վերջերս իր ծննդյան օրը Քիմ Քարդաշյանի ընտանիքի հետ նշում էր իր մոր տանը։ Ի դեպ, նրանք նույն տոնական աութֆիթով էին՝ SKIMS-ի նոր հավաքածուի գիշերազգեստներով։