Տղամարդու օրգազմի երկարաձգումը․ 18+ - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Տղամարդու օրգազմի երկարաձգումը․ 18+




Գիտությունը որոշ ցնցող նորություններ է երևան հանում. պարզվում է` հնարավոր է տղամարդու օրգազմը վեց անգամ ավելի ուժգին դարձնել:

Սովորաբար, այն ամենն, ինչ քեզնից պահանջվում է անել նրան հաճույք պատճառելու համար,

նրա այսինչ կամ այնինչ մասը շոյելն է: Այս դեպքում առանձնապես մեծ խելք պետք չէ: Այնուամենայնիվ, այժմ փորձագետները պնդում են, որ այդ արագ ու հեշտ տարբերակը հեշտանքի հասնելու եղանակներից ընդամենը մեկն է:
Նրանք հայտնաբերել են, որ գոյություն ունի նաև օրգազմի մի ավելի խոր, դժվար հասանելի տեսակ՝ տևական օրգազմը:

Գիտենք, որ ասվածը հնչում է այնպես, կարծես դա սեքսի թեմայով քաղաքային հերթական լեգենդներից է: Բայց ամենավերջին հետազոտությունները ցույց են տալիս, որ դանդաղ ու երկարատև սիրային նախերգանքի դեպքում տղամարդու ուղեղում արտազատվում է երեք կարևորագույն հորմոն՝ տեստոստերոն, դոպամին և օքսիտոցին։ Սրանք միասին արտադրվելու դեպքում վերջիվերջո հանգեցնում են ավելի երկարատև ու ուժգին եզրափակիչ ակորդի:

Իրականում, ըստ միջին վիճակագրության, տղամարդու օրգազմը տևում է մոտ հինգ վայրկյան, մինչդեռ գրգռելու ճիշտ ծավալի (և ճիշտ հնարքների) դեպքում նա կարող է հաճույքից ցնցվել գրեթե 30 վայրկյան: Ուրեմն քո սիրելիին սովորականից վեց անգամ ավելի ուժգին հեշտանք ապահովիր՝ օգտագործելով գիտականորեն հաստատված գայթակղման մեր պլանը:

Քայլ 1. Ֆիլտրիր նրա կեղտոտ մտքերը

Նպատակը, ինչպես նկարագրեցինք, մարաթոնյան պայթյունն է, այլ ոչ թե միայն արագ հրավառությունը: Եվ տղամարդուն այդ վիճակին հասցնելու համար քեզնից պահանջվում է լիուլի ժամանակ տալ նրան՝ ֆանտազիաներին տրվելու և այնպիսի վայրենի գաղափարներ հղանալու համար, որոնք իսկապես կտրուկ մեծացնում են նրա ցանկությունը։ Սա նշանակում է, որ դու պետք է սկսես նրա միտքը գրգռել շատ ավելի վաղ, քան դու կդիպչես նրա մարմնին:

Ուրեմն գայթակղման քո առաքելությունն սկսիր որքան հնարավոր է վաղ (օրինակ՝ երբ դուք երկուսդ էլ առավոտյան սկսում եք պատրաստվել) և շարունակիր այն ողջ օրվա ընթացքում: Մենք, այնուամենայնիվ, չենք խոսում սովորական ակնհայտ քայլերի մասին, ասենք՝ բաց հետույքով տանն անցուդարձ անելը, որպեսզի սիրելիդ կարողանա հիանալ քո կանացի բարեմասնություններով:

«Քո գործողություններն ավելի արդյունավետ կլինեն, եթե որոշ քայլեր թողնես տղամարդուդ երևակայությանը, լինի դա չարաճճի հուշումներ նրա ականջին շշնջալը, թե դռնից դուրս գալուց առաջ ազդրիդ վերին հատվածից միայն մի կտոր ցուցադրելը»,- ասում է Լուան Բրիզենդինը՝ «Տղամարդու ուղեղը» գրքի հեղինակը: «Երբ նրա միտքը ստիպված է լինում լցնել բացերը, դա նրան դրդում է երևակայել սեքսի բազմապիսի հնարավորություններ, ինչը նրան երկար ժամանակ պահում է գայթակղված և գրգռված վիճակում»,- ասում է փորձագետը:

Քաղցր տանջանքների այդ ամբողջ պրոցեսը ծառայում է մի կարևոր նպատակի՝ հարուցել հորմոնային կրկնակի ներհոսք, որն ի վերջո կհանգեցնի երկարաձգված օրգազմի: Առաջին հերթին այն խթանում է տեստոստերոնի արտադրությունը, ինչը բազմապատկում է տղամարդու լիբիդոն (այն է՝ նրա ցանկասիրությունը): Ըստ սեռական հարցերով թերապևտ դոկտոր Իվոն Ք. Ֆուլբրայթի՝ դա ավելացնում է դոպամինի քանակը. սա այն հորմոնն է, որը պատասխանատու է ֆիզիկական սեքսուալ գրգռվածության առաջացման համար: «Երբ դու ժամեր շարունակ գրգռել ես տղամարդուդ ուղեղը, նրա օրգանիզմն արդեն լի է այդ երկու քիմիական միացություններով»:

5 քայլերը, որոնք դուրս չեն գա նրա մտքից

1. Այնպես արա, որ նա տեսնի քեզ կիսամերկ առավոտյան մազերդ չորացնելիս:

2. Այդ ընթացքում միացրու քո սիրելի երգերից մեկը (մեր նախընտրածը Ռիհաննայի «S&M»-ն է) և շարունակիր շպարվել: Ամբողջ օրվա ընթացքում նրա ուղեղից դուրս չի գա այն պատկերը, թե ինչպես էր տարուբերվում հետույքդ:

3. Օրվա ընթացքում նրան սեքսուալ բովանդակությամբ մի հաղորդագրություն ուղարկիր:

4. Երբ պատրաստվում ես նրան դիմավորել ծանր աշխատանքային օրվա ավարտին, դուռը բացիր առանց կրծկալի. առաջինը, որ կզարնի նրա աչքին, քո պտուկների գայթակղիչ տեսքն է:

5. Մինչ դուք միասին ընթրում եք, մի որևէ ինտրիգային բան ասա, ասենք. «Տես, թե ինչպես եմ կուլ տալիս մսի այս կտորը: Հենց այդպես էլ քեզ եմ կուլ տալու»:

Քայլ 2. Հպվիր և չարչարիր

Ննջարանում նրան դանդաղորեն գրգռելու ընթացքը չպիտի ընդհատվի: Սա է այն ժամանակահատվածը, երբ դու իսկապես մեծացնում ես պրոցեսի ինտենսիվությունը՝ ավելի շատ կենտրոնանալով նախերգանքի ընթացքում քո տղամարդուն շոյելու և հպվելու վրա՝ մատներիդ ծայրերով, շուրթերով, ստինքներով: Ահա թե ինչու. ամեն անգամ, երբ դիպչում ես քո տղամարդուն, նրա օրգանիզմն արտազատում է երրորդ «էլեկտրականացնող» հորմոնը՝ օքսիտոցինը, որը հայտնի է նաև որպես «գրկախառնության հորմոն»:

Այդ հորմոնը նրան ստիպում է իրեն քեզ ավելի մտերիմ զգալ և ոչ միայն. այն նաև ունի քո սիրելիի օրգազմը հզորացնելու հատկություն: «Օքսիտոցինն օրգազմի ժամանակ ներհոսում է ուղեղ,- բացատրում է դոկտոր Բրիզենդինը,- և գիտնականները կարծում են, որ հենց այդ հորմոնը կարող է պատասխանատու լինել մարմնով մեկ տարածվող դողէրոցքի զգացողության համար»:

Որքան շատ ես գրգռում նրան մաշկը մաշկին կոնտակտի միջոցով, այնքան ավելի շատ է կուտակվում հորմոնը: Զուգակցիր դա տեստոստերոնի և դոպամինի ավելցուկով և կստանաս մի եռակի ազդեցություն՝ ինտենսիվացնելու և սնելու նրա ահագնացող Օ-ն: Եվ սա ամբողջը չէ: «Օքսիտոցինը նաև հարուցում է նրա առնանդամի՝ սերմնաժայթքումն ապահովող մկանների կծկումները,- ասում է դոկտոր Բրիզենդինը: - Ուրեմն այդ սեղմումները կլինեն սովորականից ավելի ուժգին»:

Սակայն այստեղ մի «բայց» կա. այդ պայթյունային օրգազմը հասունացնելու համար դու չես կարող դիպչել նրա մարմնի ցանկացած մասի... և մանավանդ այն մասին, որին նա ամենից շատն է ցանկանում, որ դու դիպչես: «Կարևոր է միայն բավարար չափով մոտենալ նրա սեռական օրգաններին՝ առանց իրականում դրանց հպվելու,- ասում է կլինիկական սեռաբան դոկտոր Ռեյչլ Ռոսը: - Դա առաջ է բերում էրոտիկ սպասում: Երբ քո տղամարդը ստիպված է դիմանալ մինչև այն պահը, երբ դու վերջապես անցնում ես նրա առնանդամին, նրա ուղեղը ստանում է դոպամինի ևս մեկ չափաբաժին»: