«Ladaniva» խումբը՝ «Music Moves Europe Awards 2022»-ի հավակնորդների ցանկում - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

«Ladaniva» խումբը՝ «Music Moves Europe Awards 2022»-ի հավակնորդների ցանկում




«Music Moves Europe Awards 2022» մրցանակաբաշխությունը հրապարակել է հավակնորդների անուները․ 15 հավակնորդների շարքում է նաեւ «Ladaniva» խումբը։

Մրցանակաբաշխության նպատակն է եվրոպական արտիստներին օգնել միջազգային կարիերա սկսելու հարցում։

Միջազգային ժյուրին կընտրի հինգ հաղթող արտիստներին, եւ մեկ արտիստ կստանա ժյուրիի գլխավոր մրցանակը։ Հաղթողների անունները պարզ կդառնան «Music Moves Europe Awards» արարողության ընթացքում, որը 2022թ․-ի հունվարի 20-ին անց կկացվի Նիդերլանդներում։