Ծնվել է 44-օրյա պատերազմում զոհված Վանիկ Մարգարյանի քույրը՝ Վանեն - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Ծնվել է 44-օրյա պատերազմում զոհված Վանիկ Մարգարյանի քույրը՝ Վանեն




Աբովյանի ծննդատանը ծնվել է Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված հերոս, ջրաբերցի Վանիկ Մարգարյանի քույրը՝ Վանեն:

Այդ մասին ասված է Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանի Ֆեյսբուքի էջում:



«Փոքրիկը ծնվել է 3 կգ քաշով, 50 սմ հասակով:



Իմ հանձնարարությամբ, մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության աշխատակիցներն այսօր այցելել են Աբովյանի ծննդատուն՝ տեսակցելու և բոլորիս անունից շնորհավորելու հերոսի մայրիկին՝ Կարինե Հայրապետյանին, ու հարազատներին:



Նոր Գյուղի հոգևոր հովիվ Տեր Աբգար քահանա Մարգարյանի կողմից էլ իրականացվել է օրհնության կարգ նորածնին և նրա մայրիկին:

Մեր հերոս տղաների կիսատ թողած կյանքի շարունակականությունը նոր ծնվող փոքրիկներն են, և տա Աստված, որ նրանք ապրեն խաղաղ ու հզոր հայրենիքում, իսկ մեր պարտքն է՝ փոքրիկ ուշադրությամբ և հոգատարությամբ կանգնել հերոս տղաների ընտանիքների կողքին: Փա՛ռք բոլոր հերոսներին և հերոսածին մայրերին»,- նշված է գրառման մեջ: