Հարսի քող, երգ ու պար. Սոնա Ռուբենյանն ամուսնանում է. ՏԵՍԱՆՅՈՒԹ - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Հարսի քող, երգ ու պար. Սոնա Ռուբենյանն ամուսնանում է. ՏԵՍԱՆՅՈՒԹ


Երգչուհի Սոնա Ռուբենյանն ամուսնանում է։ Առաջիկա օրերին տեղի կունենա նրա ու սիրելիի՝ Էմիլի հարսանիքը։

Այս ամենը պարզ է դառնում երգչուհու Instagram-ի էջից, որի սթորի բաժնում տեսանյութեր են հայտնվել նախահարսանեկան երեկույթից։ Կադրերում Սոնայի գլխին հարսի քող է, հավաքվել են նրա ու սիրելիի մտերիմները։


Նշենք, որ զույգը նշանվել է այս տարվա հուլիսին, երբ սիրելին Սոնային անսպասելի ամուսնության առաջարկություն է արել։
Երգչուհին տեսանյութ էր հրապարակել, որտեղ Էմիլը` նրա ընտրյալը, Սոնայի աչքերը կապած նրան բերում է հեքիաթային զարդարված մի վայր։ Աչքերի կապը քանդելով` Էմիլը մատանի է նվիրում Սոնային, որով ամուսնության առաջարկություն է անում նրան։