Ով է Սոնա Ռուբենյանի հարսանեկան զգեստի հեղինակը - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Ով է Սոնա Ռուբենյանի հարսանեկան զգեստի հեղինակը




Ինչպես արդեն հայտնել ենք, այսօր երգչուհի Սոնա Ռուբենյանի հարսանիքն է: Համացանցում ակտիվորեն քննարկվում է երգչուհու հարսանեկան զգեստը, որն աչքի է ընկնում յուրօրինակ լուծումներով:

Մեր տեղեկություններով` Սոնայի հարսանեկան զգեստի հեղինակը դիզայներ Մարի Ստեփանյանն է: Վերջինս լուսանկարներ է հրապարակել Ինստագրամի իր էջի Stories բաժնում, որոնցում երևում է նաև այդ հարսանեկան զգեստը:

«Սոն, կաշխատեմ շորը հասցնեմ վաղը»,- գրել է նա կադրերից մեկին կից` կեցվածք ընդունելով հարսանեկան զգեստի ֆոնին: