Գրադսկին մահվանից շաբաթներ առաջ հասցրել է ամուսնանալ․ լրատվամիջոց - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Գրադսկին մահվանից շաբաթներ առաջ հասցրել է ամուսնանալ․ լրատվամիջոց




Երգիչ եւ կոմպոզիտոր Ալեքսանդր Գրադսկին մահվանից շաբաթներ առաջ ամուսնացել է դերասանուհի Մարինա Կոտաշենկոյի հետ, հայտնում է «Մոսկովսկի կոմսոմոլեց»-ը՝ վկայակոչելով իր աղբյուրին։

Զույգը միասին է վերջին 17 տարվա ընթացքում։ Կոտաշենկոն Գրադսկիին երկու երեխա է պարգեւել, սակայն մինչ վերջերս ամուսնությունը պաշտոնապես գրանցված չի եղել։ «Մեր տեղեկություններով՝ հարաբերությունները ձեւակերպելուն դեմ է եղել հենց երաժիշտը։ Նա ասում էր, որ առանց այդ էլ ընտանիքին ապահովում է ամենով, ինչ հարկավոր է»,- ասված է հրապարակման մեջ։

Այժմ Կոտաշենկոն երաժիշտի ժանագության նկատմամբ օրինական իրավունքներ ունի։


Ալեքսանդր Գրադսկին 73 տարեկանում մահացել է նոյեմբերի 28-ին։ Լրատվամիջոցների տեղեկություններով՝ պատճառ է դարձել ուղեղի կաթվածը։ Երգչի վիճակը վատացել էր սեպտեմբերին COVID-19-ով վարակվելուց հետո։

Աղբյուրը՝ «ՌԻԱ Նովոստի»