Լիա Զախարյանը երգ է ներկայացրել. դերասանուհին՝ նոր ոլորտի մասին - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Լիա Զախարյանը երգ է ներկայացրել. դերասանուհին՝ նոր ոլորտի մասին




Դերասանուհի Լիա Զախարյանը երգ է թողարկել՝ Մոնատիկի Сильно երգը ներկայացնելով իր պրիզմայով և նոր գործիքավորմամբ։ Նոր աշխատանքի մանրամասները Լիան վստահել է Tert.am Life–ին ու նշել, որ սա իր համար հոբբի է։

«Ես շատ եմ սիրում երգել։ Ասում են՝ դա ինձ մոտ լավ է ստացվում։ Որոշեցի երգ ներկայացնել իմ հետևորդներին՝ որպես իմ հոբբի և նկարահանել պարզ հոլովակ, որում արտահայտված կլինեն իմ հույզերը։ Ես նման հոլովակներ նախկինում էլ եմ նկարահանել, պարզապես, այս անգամ ես նաև երգում եմ»,– ասաց դերասանուհին, որը շատ ակտիվ է Ինստագրամում, պարբերաբար իր հետևորդներին նոր ֆոտոշարքեր և հոլովակներ է ներկայացնում։

Ըստ դերասանուհու՝ երգն իր հույզերն արտահայտելու, իր լսարանին իր մասին պատմելու ևս մի տարբերակ է։


Լիան երգը հրապարակել է միայն Ինստագրամում։ Նրա խոսքով՝ պատճառն այն է, որ մտադիր չէ երգչուհու կարիերա սկսել։ «Ես պարզապես ներկայացնում եմ իմ տաղանդներից ևս մեկը։ Youtube–ում չեմ ներբեռնել երգը, քանի որ սա ինձ համար նոր կարիերայի սկիզբ չէ»,– ասաց նա։

Լիան պատմեց, որ առաջիկայում կներկայացնի նաև նոր երգ, որը գրված է հենց իր համար։