Բրիթնի Սփիրսը հազվագյուտ լուսանկար է հրապարակել փեսացուի հետ - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Բրիթնի Սփիրսը հազվագյուտ լուսանկար է հրապարակել փեսացուի հետ


Այս աշնանը Բրիթնի Սփիրսը «այո» է ասել իր 27-ամյա սիրելիին՝ Սեմ Ասգարիին, մոտ հինգ տարվա հարաբերություններից հետո: Նախօրեին աստղը սիրեցյալի հետ կիսվել է քնքուշ կադրերով։


Բրիթնին եւ Սեմը կերպարանք են ընդունել իրենց տանը զարդարված տոնածառի մոտ ֆոնին։ Սիրահարները չեն թաքցրել իրենց զգացմունքները տեսախցիկի առաջ։ Ճիշտ է, Բրիթնին, կարծես, մի փոքր անհանգստանում էր մոտեցող տոնի պատճառով։ «Կռահեք, թե ի՞նչ․․․ծննդյանս օրն է շուտով», - գրել է նա։ Հիշեցնենք, որ դեկտեմբերի 2-ին երգչուհին կդառնա 40 տարեկան։

Զույգի նշանադրության մասին հայտնի է դարձել սեպտեմբերի կեսերին։ Դրանից որոշ ժամանակ առաջ Բրիթնիի հայրը խնամակալությունը դադարեցնելու վերաբերյալ խնդրագիր էր ներկայացրել։ Նշենք, որ նոյեմբերի 13-ին ԱՄՆ դատարանը պաշտոնապես դադարեցրել էր Բրիթնի Սփիրսի նկատմամբ հոր խնամակալությունը։ Դրան նպաստել է երգչուհու մեղադրանքը հոր լիազորությունների չարաշահման եւ դաժան վերաբերմունքի մեջ։

Աղբյուրը՝ PeopleTalk