Մեսսի․ Իմ ու Ռոնալդուի մրցակցությունն ուղղակի հրաշալի է - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Մեսսի․ Իմ ու Ռոնալդուի մրցակցությունն ուղղակի հրաշալի է




ՊՍժ-ի հարձակվող Լիոնել Մեսսին խոսել է իր և Կրիշտիանու Ռոնալդուի մրցակցության մասին։

«Ես միշտ փորձում եմ կենտրոնանալ իմ ելույթների վրա և ոչ թե այն ամենի, թե ինչ են անում մյուսները։ Ես Կրիշտիանուի հետ նույն առաջնությունում մրցակցել եմ բավականին երկար տարիներ, ինչն ուղղակի հրաշալի է։

Երկուսիս մրցակցությունը միայն նպաստել է մեր պրոֆեսիոնալիզմին։ Մենք չենք փորձել համեմատվել միմյանց հետ։ Իմ նպատակը եղել է՝ լինել լավագույնը, ոչ թե այլ ֆուտբոլիստից ավելի լավը»,- Մեսսիի խոսքերն է մեջբերում France Football-ը։