«Հայի ու հայապահպանման գործընթացը սկսվում է յուրաքանչյուրիցս»․ Հասմիկ Խոջյան - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

«Հայի ու հայապահպանման գործընթացը սկսվում է յուրաքանչյուրիցս»․ Հասմիկ Խոջյան



Դերասանուհի Հասմիկ Խոջյանը նոր լուսանկարներ է հրապարակել, որոնց կից խոսել է հայապահպանության, մշակույթի ու պատմության պահպանման մասին։


«Հայի ու հայապահպանման գործընթացը սկսվում է յուրաքանչյուրիցս։

Այս հարցում առաջնային են ոչ միայն սահմանները, այլև ոչ պակաս կարևոր է մեր մշակույթը....

Ո՞վ ենք մենք առանց մեր մշակույթի ու պատմության... ոչ մեկ ենք... ոչնչություն ենք...

Մեզնից յուրաքանչյուրը պետք է կարողանա պաշտպանել իր ազգի մշակութային սահմանները... մենք բոլորս զինվորներ ենք... մենք պետք է թույլ չտանք թշնամուն մտնել մեր երկիր....

Ինչպե՞ս

ՉԴԻՏԵԼՈՎ թուրքական սերիալներ

ՉԼՍԵԼՈՎ թուրքական երաժշտություն (հաճախ հայերեն բառերով)

ՊԱՀՊԱՆԵԼՈՎ մեր ավանդույթները

ՍՈՎՈՐԵԼՈՎ մեր պատմությունը

ՃԱՆԱՉԵԼՈՎ մեր մեծերին

Այս շարքն անվերջ է....

Պարզապես եկեք ամեն վայրկյան հիշենք, որ մենք հայ ենք և հպարտանանք մտովի...

Մենք արժանի ազգ ենք, որպեսզի պահպանենք և զարգացնենք մեր ունեցածը՝ ամեն մարդ իր գործում, իր ոլորտում։ Մենք իսկապես եզակի, ունիկալ, տաղանդավոր, խելացի ու բաց սիրտ ունեցող ազգ ենք։

Սիրենք ինքներս մեզ, մեր երկիրը, մեր մշակույթը....

Հ.Գ. Դե իհարկե չենք մոռանում, որ «Գյուղ չկա, որ գայլ չլինի» ու այդ գայլուկների պատճառով չենք հիասթափվում բորոից և ամեն ինչից», - գրել է դերասանուհին։


Լուսանկարները՝ yedigaryanphoto