Ամենաիդեալական, կարոտում եմ… Առանց արցունքների չեք կարող կարդալ - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Ամենաիդեալական, կարոտում եմ… Առանց արցունքների չեք կարող կարդալ


 
 Սիրված երգիչ, երգահան Հայկոն մահացել է սեպտեմբերի 29-ին: Նրա մահից ամիսներ են անցել, սակայն Գագա Ամատունու դուստրը՝ Մարիա Ամատունին, չի կարողանում համակերպվել այդ կորստի հետ:

Հայկոն նրա սիրելի կնքահայրն էր: Նա հաճախ է Հայկոյին նվիրված գրառումներ անում:



Նշենք, որ երեկ՝ դեկտեմբերի 7-ին, նա Հայկոյի մենահամերգից դրվագներ էր տեղադրել և դրանց կից գրել էր:



«Ամենաիդեալական, կարոտում եմ»,-գրել էր Մարիան:

Հավելենք, որ Հայկոյի մահից հետո Մարիան հետևյալ գրառումն էր արել.

«Իմ ամենահարազատ մարդ: Սիրում եմ քեզ շատ, ու գիտեմ, որ միշտ ինձ հետ ես: Ամենալուսավոր ու ամենավստահելի, աշխարհում չկար քեզնից ավելի բարի մարդ ու վստահ եմ, որ էլ չի լինի: Բայց ես գիտեմ, որ դու ինձ հետ ես, չեմ հավատում, որ էլ չեմ կարա սպասեմ, որ գաս, որ ամեն ինչ լույսով լցվի, դու միշտ ինձ հետ ես եղել ամեն վայրկյան, ինչ ծնվել եմ, ու գիտեմ, որ հիմա էլ մենակ չես թողնի: Չեմ հավատում, բայց կյանքը ստիպեց, որ հավատամ ու տարավ ինձնից քեզ, իմ Հայկո: Անվերջ խնդրում եմ, որ հետ գաս: Իմ կյանքի ամենաբարի ու լույս մարդ, մերսի քեզ ամեն վայրկյանի համար»: