Երգչուհի Սոնա Շահգելդյանի նկատմամբ հետախուզում է հայտարարվել - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Երգչուհի Սոնա Շահգելդյանի նկատմամբ հետախուզում է հայտարարվել



shamshyan.com-ի տեղեկություններով՝ 2 օր է, հետախուզում է հայտարարվել երգչուհի Սոնա Շահգելդյանի նկատմամբ։

Ըստ կայքի` ճանաչված երգչուհին զբաղվել է ապօրինի ձեռնարկատիրությամբ։

Հետախուզումը հայտարարվել է ՀՀ քրեական օրենսգրքի 188–րդ հոդվածի (Ապօրինի ձեռնարկատիրությունը) 2-րդ մասի մեղադրանքով։

Նշենք, որ այս հոդվածով անձը պատժվում է տուգանքով նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկից հազարապատիկի չափով, կամ կալանքով մեկից երեք ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ առավելագույնը մեկ տարի ժամկետով որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով մեկ տարի ժամկետով: