Շաբաթվա հորոսկոպ․ ի՞նչ է սպասվում կենդանակերպի նշաններին՝ դեկտեմբերի 13-ից 19-ը - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Շաբաթվա հորոսկոպ․ ի՞նչ է սպասվում կենդանակերպի նշաններին՝ դեկտեմբերի 13-ից 19-ը




ԽՈՅԵՐ

Ձեր սիրելին կվերանայի իր վերաբերմունքը ձեր նկատմամբ, սակայն չարժե փորձել սցենարային փոփոխություններ անել հօգուտ ձեզ։ Անիմաստ ժամանակ եք կորցնելու եւ ավելորդ լարվածություն առաջացնելու ձեր հարաբերություններում։

ՑԼԵՐ

Ձեր սիրելին կփորձի զարկ տալ իր երեւակայությանը եւ մեծ ջանքեր կգործադրի ձեզ զարմացնելու համար։ Եվ չնայած դուք համոզված եք, որ ոչինչ չի ստիպի ձեզ իսկապես ապշել, բայց պետք չէ թերագնահատել նրան։

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ

Եթե ձեզ հանդիպման հրավիրի մեկը, որից դուք ընդհանրապես նման առաջարկ չէինք ակնկալում, անպայման համաձայնեք։ Դուք իսկապես հաճելի ժամանակ կանցկացնեք եւ վառ հիշողություններ կարթնանան ձեզ մոտ։

ԽԵՑԳԵՏԻՆՆԵՐ

Նույնիսկ եթե վաղուց ձեր հարաբերությունները չեն զարգանում եւ փոփոխություններ չեն նկատվում, պետք չէ հուսահատվել։ Ամեն ինչ կարող է փոխվել։ Իսկ եթե դուք խնդիրներ ունեք Նրա հետ, ուրեմն նպաստավոր ժամանակահատված է հարաբերությունները հարթելու համար։

ԱՌՅՈՒԾՆԵՐ

Բոլոր վախերը անտեղի են, քանի որ ուրախ, դրական եւ հաճելի փոփոխություններ են սպասվում ձեր անձնական կյանքում։ Ի դեպ, ձեր հոգու խորքում միշտ անհասկանալի վախ կա, որը խանգարում է երջանկությունը լիարժեք վայելելուն։

ԿՈՒՅՍԵՐ

Կույսերի կյանքում կարեւոր իրադարձություններ կկատարվեն։ Թե ինչ ընթացք դրանք կունենան կախված է տվյալ իրավիճակից։ Փորձեք որոշումները հօգուտ ձեզ կայացնել։

ԿՇԵՌՔՆԵՐ

Ձեր սիրելի անձնավորությունը կհավատա այն ամենին, ինչին դուք կասեք նրան՝ անգամ եթե դուք կատակեք։ Ուստի, հարկավոր է խուսափել լուրջ եւ կարեւոր զրույցից՝ տհաճ իրավիճակներում չհայտնվելու համար։

ԿԱՐԻՃՆԵՐ

Լրջորեն պետք է մտածել՝ արդյոք Նա իսկապես սիրում է ձեզ, թե ոչ։ Իսկ նման կասկածամտության պատճառ կարող են հանդիսանալ մի շարք հանգամանքներ։ Փորձեք դեպրեսիայի մեջ չընկնել եւ խելամիտ եզրակացություններ անել։

ԱՂԵՂՆԱՎՈՐՆԵՐ

Աստղերը խորհուրդ են տալիս ձեզ եւ ձեր ընտրյալին գոնե 30 րոպե ընկնել հիշողությունների գիրկը եւ ամփոփել անցած 3 ամիսները։ Ի՞նչ հաճելի եւ տհաճ իրադարձություններ են կատարվել ձեր կյանքում, ի՞նչ եք միասին արել, ինչ նվաճումներ եք ունեցել եւ այլն։

ԱՅԾԵՂՋՅՈՒՐՆԵՐ

Դուք նախանձով եք նայելու ձեր հարազատներին եւ մտերիմ ընկերներին։ Դուք նրանց ընտրյալներին կհամեմատեք ձեր երկրորդ կեսի հետ, բայց ավաղ, ոչ հօգուտ վերջինիս։ Սակայն չի բացառվում, որ ձեր ընկերն էլ ձեզ են նախանձում, քանի որ շատ լավ գիտեն իրենց ընտրյալների թերությունները։

ՋՐՀՈՍՆԵՐ

Ջրհոսների կյանքում անսովոր իրադարձություններ կկատարվեն։ Պատրաստ եղեք եւ հաճելի, եւ տհաճ անակնկալների։ Սակայն ամեն ինչ կախված է ձեր վերաբերմունքից, եւ այն հանգամանքից, թե ինչպես դուք կընկալեք եւ կընդունեք կատարվածը։ Բարձր պահեք ձեր տրամադրությունը։

ՁԿՆԵՐ

Ձեզ համար լավ հնարավորություն կընձեռվի ավարտել սկսած գործը, որը Դամոկլեսյան սրի նման կախված է եւ խոչընդոտում է ձեզ։ Փորձեք գործել ավելի արագ, քանի որ հակառակ դեպքում ձեր երկրորդ կեսը իրեն անտեսված կզգա եւ սխալ եզրակացություններ կանի։