ԱԱ․ Ռաֆիկ Հարությունյանը գրավեց 8-րդ տեղը - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

ԱԱ․ Ռաֆիկ Հարությունյանը գրավեց 8-րդ տեղը




Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդում ընթացող ծանրամարտի աշխարհի առաջնությունում պայքարի մեջ մտած Հայաստանի առաջին ներկայացուցիչ Ռաֆիկ Հարությունյանը մեդալ չնվաճեց:

81 կգ քաշայինների պայքարում 21-ամյա ծանրորդը երկամարտի 349 կգ (158+191) արդյունքով զբաղեցրեց 8-րդ տեղը:

Պոկում վարժությունունում առաջին մոտեցմամբ բարձրացրեց 153 կգ, ապա հաջողությամբ գլխավերեւում պահեց նաեւ 158 կգ-ոց ծանրաձողը: Երրորդ մոտեցման համար Փաշիկ Ալավերդյանի պատվիրած 161 կգ-ը 21-ամյա ծանրորդը ձախողեց եւ այս վարժությունում 10 մասնակիցների մեջ պայքարն ավարտեց 9-րդ տեղով:

Հրում վարժությունը Մ23 Եվրոպայի չեմպիոնը սկսեց 191 կգ-ով, որը վստահությամբ բարձրացրեց: Երկրորդ մոտեցման համար պատվիրված 196 կգ-ը Հայաստանի ներկայացուցիչը ձախողեց: Երրորդ մոտեցման համար Փաշիկ Ալավեդրյանը 201 կգ պատվիրեց, որը եւս 21-ամյա ծանրորդին չհաջողվեց հրել: Այս վարժությունում Ռաֆիկ Հարությունյանը զբաղեցրեց 8-րդ տեղը:

Այս քաշային կարգում աշխարհի չեմպիոն հռչակվեց բուլղարացի Կառլոս Նասարը՝ երկամարտի 374 կգ արդյունքով: Նասարը երկու վարժություններում սահմանեց նաեւ աշխարհի ռեկորդներ(166+208):

Աշխարհի փոխչեմպիոնի կոչումը նվաչեց Իրանի ներկայացուցիչ Ալիաբադի Ջավադին (367 կգ), բրոնզե մեդալակիր՝ մոլդովացի Մարին Ռոբուն (363 կգ):