Սիրուշոն՝ համերգային միջոցառումներից հրաժարվելու մասին - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Սիրուշոն՝ համերգային միջոցառումներից հրաժարվելու մասին




Երգչուհի Սիրուշոն նոր գրառում է արել՝ խոսելով համերգային միջոցառումներից հրաժարվելու մասին։

«Պատերազմների ու հարազատ մարդկանց կորուստների չավարտվող շղթայում դժվար է դարձել պատուհան գտնել հրապարակումներ անելու համար:

Նույն պատճառով արդեն մեկ տարուց ավել է՝ հրաժարվել եմ բոլոր համերգային միջոցառումներից:

Առհասարակ, ինձ պարբերաբար անհրաժեշտ է լինում կտրվել սոցիալական հարթակներից. փոխարենը նախընտրում եմ այդ րոպեներն էլ անցկացնել ընտանիքիս հետ կամ ավելի խորքային կենտրոնանալ այն աշխատանքի վրա, որն անում եմ այդ պահին։


Գիտակցում եմ, որ պետք է փորձել համատեղել և հուսով եմ՝ կյանքի ինչ որ փուլում կսովորեմ դա ավելի լավ անել։

Եվ ուզում եմ դա անել առաջին հերթին այն մեծ թվով մարդկանց հանդեպ հարգանքից ելնելով, ովքեր հետևում են ինձ և աշխատանքիս։

Այս ընթացքում աշխատել եմ մի քանի տարբեր ծրագրերի վրա, որոնք առաջիկայում կփորձեմ ներկայացնել։

Շնորհակալ եմ, որ միշտ կողքիս եք ու սպասում եք ինձ»,- ֆեյսբուքյան էջում գրել է նա։