«Միսս Տիեզերք» մրցույթը հաղթել է Հնդկաստանի ներկայացուցիչը․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ, ՏԵՍԱՆՅՈՒԹ - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

«Միսս Տիեզերք» մրցույթը հաղթել է Հնդկաստանի ներկայացուցիչը․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ, ՏԵՍԱՆՅՈՒԹ




Հնդկաստանի ներկայացուցիչ Հարնազ Սանդհուն հաղթել է իսրայելական Էյլաթ քաղաքում անցկացվող «Միսս Տիեզերք 2021» մրցույթում, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով միջոցառման հեռարձակումը։ Մրցույթի կայքում նշվում է, որ Սանդհուն նկարահանվել է երկու ֆիլմում, որոնց թողարկումը ծրագրված է 2022թ․-ին։



Երկրորդ տեղը բաժին է հասել Հարավաֆրիկյան Հանրապետության ներկայացուցիչ Լալելա Մսվանեին, երրորդ տեղում Պարագվայից Նադիա Ֆերեյրան է։




Նախորդ մրցույթում հաղթել էր Մեքսիկայի ներկայացուցիչ Անդրեա Մեսան։


Մրցույթին 80 մոդել էր մասնակցում։ Ծրագրում ներառված են եղել ազգային կոստյումների, երեկոյան զգեստների եւ լողազգեստների ցուցադրությունը, ինչպես նաեւ հարցերի ռաունդը։ Մրցույթում Հայաստանը ներկայացնում էր Նանե Ավետիսյանը։




Լուսանկարները՝ Menahem Kahana/Getty Images, Olivier Fitoussi/PictureGroup for FOX, AP