«Շատ եմ կարոտում, մտնում եմ տուն, աղջկաս ասում եմ՝ մերս, արի, պաչեմ»․ Աղաս Մանուկյանը չկարողացավ զսպել հուզմունքը - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

«Շատ եմ կարոտում, մտնում եմ տուն, աղջկաս ասում եմ՝ մերս, արի, պաչեմ»․ Աղաս Մանուկյանը չկարողացավ զսպել հուզմունքը


Tert.am LifeLIFEROOM նախագծի հյուրը դերասան, հումորիստ Աղաս Մանուկյանն է։ Վերջինս 14 տարի պայքարել է այս ասպարեզում նկատվելու համար։ Դրա համար վարկեր է վերցրել, ֆինանսական խնդիրներ ունեցել, արել տարբեր աշխատանքներ՝ հացի փռում աշխատելուց մինչև տաքսու վարորդ։

 
 Աղասն անկեղծանում է, որ ժամանակին իր ուժերին ոչ ոք չէր հավատում, նույնիսկ կինը․ «Մտածում էի՝ ինչու են ուրիշների կանայք նրանց ուժ տալիս, իսկ ինձ չեն հավատում»։

Նա հիշում է, որ բոլորն ասում էին, որ պետք է թողնի այս ասպարեզն ու նորմալ աշխատանքով զբաղվի, քանի որ ընտանիք ունի, սակայն ինքը համառորեն մնաց ոլորտում ու ապացուցեց, որ կարող է։ Դերասանն անկեղծացել է նաև հաջողությանը հաջորդած ձախողված ներկայացման, բարձր հոնորարներ ստանալու, տարիներ շարունակ վարձով ապրելուց հետո բնականար ձեռք բերելու մասին։

Աղասը խոսել է նաև մայրիկի կորստի մասին՝ չկարողանալով զսպել հուզմունքը։ Դերասանը խոստովանել է, որ հիմա դստեր մեջ մորն է տեսնում։