«Մարդիկ մոռանում են, որ ես հայուհի եմ, եւ այդ սովորույթը Հայաստանում ընդունված է». Քիմ Քարդաշյան - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

«Մարդիկ մոռանում են, որ ես հայուհի եմ, եւ այդ սովորույթը Հայաստանում ընդունված է». Քիմ Քարդաշյան




Հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանն «iD Magazine»-ին ամսագրին տված հարցազրույցում անդրադարձել է իր հասցեին հնչող մեղադրանքներին։

Քիմը ասել է, որ իրեն քննադատել են սանրվածքի, մասնավորապես՝ հյուսքերի համար։

«Անկեղծ ասած՝ երբեմն դա անում եմ դստերս համար, քանի որ նա խնդրում է նույնանման սանրվածքներ անել: Ես նաև ուզում եմ՝ դուստրս զգա, որ կարող ենք միևնույն սանրվածքն անել»,- ասել է Քիմն ու հավելել, որ երբեք միտումնավոր չէր փորձի այդ կերպ յուրացնել որևէ մշակույթ:

Հեռուստաաստղը նաև նշել է, որ Հայաստանում հյուսքեր անելու սովորույթ կա: «Մարդիկ մոռանում են, որ ես հայուհի եմ»,- ասել է Քիմը: Ըստ էության՝ Քարդաշյանը սրանով ևս մեկ անգամ ընդգծել է հայկական արմատներ ունենալը: