Տաթևիկ Ռևազյանը երկրորդ երեխային է սպասում - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Տաթևիկ Ռևազյանը երկրորդ երեխային է սպասում



Քաղավիացիայի կոմիտեի ղեկավարը Facebook-ի էջում գեղեցիկ լուսանկարներ է հրապարակել։
ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանը սպասում է 2–րդ երեխային։ Նորությունը հնա հայտնել է Facebook–ի իր էջում` հրապարակված ֆոտոշարքին կից։
Լուսանկարներում Ռևազյանն ամուսնու ու դստեր` Մոնթեայի հետ է։ Ակնհայտ երևում է, որ նա հղի է։

«Հիշողություններ Երևանում գեղեցիկ աշնան մասին։ Եվ այո:.. շատ շուտով սպասում ենք երկրորդ երեխայի հայտնվելուն»,–լուսանկարներին կից գրել է նա։


Նշենք, որ Տաթևիկ Ռևազյանի առաջնեկը` Մոնթեան, ծնվեց 2020 թվականի մայիսի 19–ին։

2020 թվականի սեպտեմբերին Ռևազյանը շուրջ 4 ամսական դստեր հետ Դանիայից վերադարձավ Հայաստան։
Նա լուսանկար էր հրապարակել Մոնթեայի հետ և նշել, որ «հանցագործությունների» գծով իր փոքրիկ գործընկերն է։