Digital Journal-ի հարցազրույցը պրոդյուսեր, դերասան Դավիթ Ղարիբյանի հետ - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Digital Journal-ի հարցազրույցը պրոդյուսեր, դերասան Դավիթ Ղարիբյանի հետ




EXCLUSIVElife.am-ը ներկայացնում է Digital Journal-ի լրագրողի Մարկոս Պապադատոսի հարցազրույցը պրոդյուսեր, դերասան Դավիթ Ղարիբյանի հետ:



-What do your plans for the future include? (Ի՞նչ են ներառում ապագայի ձեր ծրագրերը:)


-Մենք ապրում ենք մի ժամանակաշրջան, երբ ապագան կապված է ներկայի հետ արագ փոփոխվող, էքսպոնենցիալ օրինաչափությամբ և եթե ամեն ինչ ըստ պլանավորվածի գնա, շուտով կտեղափոխվեմ Ֆրանսիա՝ իրականացնելու նոր ֆեյշն նախագծեր։ Կշարունակեմ նաև գործունեություն ծավալել իմ երկրում՝ համատեղելով այն ֆրանսիականի հետ։

Տեղեկացնեմ Ձեզ, որ ներկա պահին ԱՄՆ ում և Հայաստանում հեռարձակվում է «Արի Պարենք» հեռուստասերիալը, որի պրոդյուսորներից մեկը ես եմ և պլաններ կան, որպեսզի ապագայում նկարհանենք «Արի Պարենք 2» ը, կամ մեկ այլ հեռուստասերիալ՝ արդեն հումորային ժանրի մեջ, որտեղ ներգրավված կլինեն Հայաստանում հայտնի տիկտոկերներ։

 
Ցանկանում եմ նաև մրցանակաբաշխություն անցկացնել, որի հետ կապված ապագայում կխոսեմ: Շարունակելու եմ համագործակցությունս իմ Բուլղարացի գործընկերների հետ։

Իմ վրա բարձր տպավորություն թողեց Մարոկկոյի արքայազն Մուլա Իսմաիլը, որի հետ իմ հեռախոսազրույցը շատ ոգևորող և հեռանկարային էր՝ նորարարական համագործակցության առումով։

Դեռևս այսքանը:

-What are some of your proudest moments of 2021? (Որո՞նք են 2021 թվականի ձեր ամենահպարտ պահերը։)


-Այս տարվա հիշարժան օրերից կարող եմ նշել Բուլղարիայի իմ այցը «Միստեր Բուլղարիայի» շրջանակներում, որտեղ ժյուրիի անդամ էի հրավիրված։ Այդ ընթացքում, շնորհիվ իմ լավ ընկեր Նասկո Լազարովի, ծանոթացա մի շարք նոր ընկերների և գործընկերների հետ, որոնցից են Ադրիան Սինան «Ռումինական Ակցենտ» խմբի մեներգիչը, տաղանդավոր ռումինացի դիզայներ Կատալին Բոտեզատուն, գեղեցկուհի՝ բուլղարացի երգչուհի Անդրեան, ինչպես նաև իմ հայրենակից՝ պոկերի արքա Ռոջեր Հայրապետյանը։ Մեծ ցանկություն ունեմ նրանց հրավիրել Հայաստան՝ ծանոթացնելու մեր մշակույթի և ավանդույթների հետ։




Շատ ուրախ էի, որ 10 տարի անց կրկին մեկնեցի Իսպանիա՝ Բարսելոնա, իմ բարեկամներին տեսակցության և վայելելու իսպանական ֆիեստաները, ինչպես նաև երկարատև մեկնումս
Ֆրանսիա և այս ամենի ամենատպավորիչ պահը՝ հանդիպումն էր Փարիզում բնակվող քեռուս հետ, ում 30 տարի չէի տեսել։

-what motivates you each day, Davit? (ինչն է քեզ մոտիվացնում ամեն օր, Դավիթ)


-Խնդրում եմ մեծամտություն չհամարել, ցանկանում եմ ժամանակի և տարածության «Անհայտության կտավի» վրա նոր ստեղծագործական էջ բաց անել, հյուսել իմ գոբելենը, որից ջերմություն ու լույս կառաքվի, օգտագործել ներկապնակի իմ գույները և թողնել իմ հետքը՝ հանուն ապագայի:

-What would you like to say to your fans and supporters? (Ի՞նչ կցանկանայիք ասել ձեր երկրպագուներին և աջակիցներին)

-Կարծում եմ արվեստի բնագավառի մարդիկ ստեղծագործում են հանուն մարդկության և մարդկանց հոգևոր բարօրության և առանց երկրպագուների այն նման կլինի մի առանձնատան՝ առանց բնակիչների և կկորցնի իր դերն ու նշանակությունը։ Սիրելի երկրպագուներ, ձեզանից յուրաքանչյուրի շունչն ու ներկայությունը իր ավանդն է թողնում իմ ստեղծագործություններում և հոգևոր սնունդ է հետագա արարչության: Իմացեք ճշմարտությունը՝ ես միշտ Ձեր աջակցության կարիքն ունեմ։

-Is there anything else you would like to say or add that we did not cover?

-Ցանկանում եմ երկիր մոլորակի բնակիչներին խաղաղություն և առողջություն: Ոչ պատերազմներին և համաճարակներին: Բարին ընդ ձեզ։











Դավիթ Ղարիբյանի մասին ավելին իմանալու համար ստուգեք նրա IMDb էջը և հետևեք նրան Instagram- ում, Facebook- ում, Twitter- ում և ստուգեք նրա պաշտոնական կայքը:


Թարգմանությունը՝ Digital Journal-ից