Սիմոն Մարտիրոսյանը` աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Սիմոն Մարտիրոսյանը` աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր



Հայաստանի ծանրամարտի հավաքականի անդամ, օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր Սիմոն Մարտիրոսյանը Տաշքենդում ընթացող ծանրամարտի աշխարհի առաջնությունում դարձավ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր։

Նա մրցապայքարին մասնակցում էր 109 կգ քաշային կարգում։

Նշենք, որ պոկում վարժությունում Սիմոն Մարտիրոսյանը բարձրացրեց 188 կգ և դարձավ փոքր արծաթե մեդալակիր։ Սիմոնն առաջին փորձից գլխավերևում պահեց 188–կիլոգրամանոց ծանրաձողը, այնուհետև երկրորդ և երրորդ մոտեցումների ժամանակ չկարողացավ բարձրացնել 193 և 196–կիլոգրամանոց ծանրաձողերը։

Սիմոն Մարտիրոսյանը հրում վարժությունում հաջող կատարեց միայն առաջին մոտեցումը, բարձրացրեց 228 կգ և երկամարտում դարձավ բրոնզե մեդալակիր։

Նա երկու անգամ չկարողացավ բարձրացնել 237 կիլոգրամանոց ծանրաձողը։