Աստղագուշակ դեկտեմբերի 17-ի համար - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Աստղագուշակ դեկտեմբերի 17-ի համար


Խոյ. 

Այսօր կարելի է անցյալի որոշ իրադարձություններ վերլուծել: Սա այն քիչ հանդիպող օրերից է, երբ գործողություններն անշտապ են զարգանում, դուք բավական ազատ ժամանակ ունեք, ինչն էլ ձեզ հնարավորություն կտա մտորելու` հասկանալու, թե ինչում եք սխալվել, և դրա հիման վրա դասեր քաղել: Ճիշտ հետևություններ անելու արդյունքում դուք զերծ կմնաք նախկին սխալները և վրիպումները կրկնելուց: Ստիպված կլինեք հրաժարվել ձեր մի շարք սովորույթներից, ինչի շնորհիվ շրջապատի հետ հարաբերություններում անմիջապես դրական փոփոխություն կզգաք:

Ցուլ. 
Դրական լիցքերի օր է: Կենտրոնացեք ամենակարևոր գործերի վրա. Ցանկալի է, որ այսօր դրանք ավարտին հասցնեք որքան հնարավոր է շուտ: Շատ բան կախված կլինի կոնստրուկտիվ համագործակցելու, խելամիտ փոխզիջումների գնալու ձեր ունակություններից: Եթե դուք ագրեսիվ, կոշտ կեցվածքով առաջ տանեք ձեր տեսակետները, ապա երբեք չեք հասնի ցանկալի արդյունքի: Աստղերը խորհուրդ են տալիս հրաժարվել փորձարարություններից և ապավինել արդեն փորձված մեթոդներին: Նախաձեռնողականություն ցուցաբերեք միայն այն դեպքերում, երբ կա դրա խիստ անհրաժեշտությունը, հակառակ դեպքում կհանդիպեք լուրջ բարդությունների:

Երկվորյակներ. 
Օրվա ընթացքում ձեր ցանկացած արարք իր վրա մեծ ուշադրություն է կգրավի, ընդ որում` ոչ միայն բարեհաճ ուշադրություն: Կրկնակի տհաճ է այն իրողությունը, որ ձեր վրիպումները նկատում են նրանք, ում վերաբերմունքն ու կարծիքը ձեզ համար հատկապես թանկ է: Օրը դժվար թե հարմար լինի պոտենցիալ գործընկերների, հետ բանակցությունների, ապագա գործատուների հետ հանդիպումների, կամ էլ կարևոր քննություն հանձնելու համար, քանի որ ձեզ չի հաջողվի անհրաժեշտ տպավորությունը թողնել:

Խեցգետին. 
Օրվա էմոցիոնալ ֆոնն աչքի է ընկնում կայունությամբ, ձեր գործողությունները չափազանց զուսպ են, կանխատեսելի և տրամաբանված: Օրը շատ հարմար է գործնական բնույթի ցանկացած հարց քննարկելու համար. դուք հիանալի հասկանում եք, թե ինչ եք ուզում և ինչ զիջումների կարող եք գնալ, լսում և հաշվի եք առնում դիմացինի առաջ քաշած փաստարկները, անգամ սուր բանավեճում նկատում եք կառուցողական պահերը:

Առյուծ. 
Օրը բավական հարմար է ինչպես հնարամտություն և վառ երևակայություն, այնպես ստեղծագործական մոտեցում պահանջող ցանկացած աշխատանքով զբաղվելու համար: Սովորական դարձած խնդիրների հանդեպ ոչ ստանդարտ մոտեցումը և օրիգինալ լուծումներ տալու ձեր հակվածությունը կնպաստեն հաջողությանը, ինչպես նաև կօգնեն նվաճել շրջապատի համակրանքը:

Կույս. 
Սա այն օրերից կլինի, երբ ձեզ դժվար թե գովեն, փոխարենը դուք անվերջ դիտողություններ և պարսավանք կլսեք ձեր հասցեին: Անօգուտ է անգամ բացատրելը, որ դուք քաջ գիտակցում եք ձեր սխալները և պատրաստ եք դրանք ուղղել. Քննադատության հեղեղը անհնար է կանգնեցնել անգամ ամենախելամիտ առաջարկներով:

Կշեռք. 
Հարմար օր է` լարումներ ու պարտավորություններ, ստեղծագործական ջանքեր ու երևակայություն չպահանջող, մի խոսքով` սովորական գործերի համար: Ինչ-որ նոր բան մտածելը ձեզ համար դժվար է, սակայն աշխատատար, ձանձրալի աշխատանքից էլ առանձնապես չեք նյարդայնանում:

Կարիճ. 
Այսօր դուք իրատեսական հնարավորություններ ունեք բարելավելու ձեր ֆինանսական վիճակը` ի հաշիվ ծրագրված դրամական մուտքերի, կամ հին պարտքի վերադարձման: Ցանկալի է չկառուցել հեռու գնացող պլաններ, փոխարենն ավելի լավ է կենտրոնանալ ընթացիկ գործերի վրա, որոնք ձեզանից անմնացորդ ուշադրություն եք պահանջում:

Աղեղնավոր. 
Այսօր ձեզ մոտ հատկապես լավ կստացվեն հաշվարկները և պլանների մշակումը. ոչ ոք չի համարձակվի պնդել, թե դրանք հեռու են իրականությունից: Արժե, որ դուք լսեք ավագ սերնդի ազգականների կարծիքներն ու խորհուրդները, դրանք ձեզ շատ օգտական կլինեն:

Այծեղջյուր. 
Այս նշանի առավել պատվախնդիր ներկայացուցիչների առջև օրը բացում է անսահմանափակ հնարավորություններ: Նրանք կարող են բարձրանալ պրոֆեսիոնալ կարիերայի աստիճաններով, կամ ստանալ ամենագայթակղիչ առաջարկներ: Հեղինակության հարցը մղվում է առաջին պլան, իսկ ահա ֆինանսական կողմը ավելի քիչ է հետաքրքրում:

Ջրհոս. 
Այսօր հնարավոր է ֆինանսական վիճակի փոքր-ինչ բարելավում: Բանակցությունների շնորհիվ ձեզ կհաջողվի հասնել աշխատավարձի բարձրացման, կամ ձեռք բերել շահեկան պայմաններով համագործակցության համաձայնություն` նոր գործընկերների հետ: Օրը հատկապես բարենպաստ է բիզնեսով զբաղվողների համար: Վերջիններս կընդլայնեն իրենց գործունեության ոլորտը, հնարավորություն կստանան դուրս գալ նոր շուկաներ:

Ձկներ. 
Օրը անչափ հարմար է ոչ ստանդարտ որոշումներ կայացնելու համար: Դուք անվերջ ցանկանում եք խախտել օրինաչափություն դարձած բոլոր կանոնները: Բարեբախտաբար, խելամիտ զգուշավորությունը ձեզ չի դավաճանում, այդ իսկ պատճառով էլ չեք հրապուրվում վտանգավոր <նորամուծություններով>: