Որդու աչքի առաջ սպանել են հայտնի դերասանուհուն - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Որդու աչքի առաջ սպանել են հայտնի դերասանուհուն




43 տարեկանում կյանքից հեռացել է մեքսիկացի դերասանուհի, երգչուհի եւ մոդել Տանյա Մենդոսան։ Նրան սպանել են մեքսիկական Կուերնավակա քաղաքում, հայտնում է «EFE» գործակալությունը։

Պարբերականի հաղորդմամբ՝ անհայտ անձինք դերասանուհուն սպանել են որդու աչքի առաջ։ Դեպքը տեղի է ունեցել, երբ Տանյա Մենդոսան որդուն սպորտային համալիր է տարել։ Այդ պահին երկու անծանոթ մոտոցիկլետով նրան են մոտեցել եւ կրակահերթ արձակել։ Հանցագործները հեռացել են դեպքի վայրից։ Դերասանուհին տեղում մահացել է։ Ամենը տեղի է ունեցել նրա որդի աչքի առաջ, սակայն նրա հետագա ճակատագրի մասին ոչինչ չի հաղորդվում։

Տանյա Մենդոսան նկարահանվել է «Քո սիրո գինը», «Լոռ հերոսը», «Հարավի թագուհին», «Ահաբեկչություն թանգարանում», «24 ժամ՝ դիակի անհետացման համար» եւ «100 կիլոգրամ կապար» ֆիլմերում։

Vesti-ի հաղորդմամբ՝ 2010թ․-ին անհայտ անձինք առեւանգել են դերասանուհուն, նրա ամուսնուն ու որդուն եւ պահել մի քանի ժամ՝ պահանջելով իրենց տալ խնայողություններն ու զարդերը։ Այդ ժամանակ հանցագործները բաց էին թողել ընտանիքին՝ առանց նրանց վնասելու, սակայն աստղի տունն ամբողջովին տակնուվրա էին արել։