Զգեստի պատճառով քննադատել են «Միսս տիեզերք» մրցույթում Ճապոնիայի ներկայացուցչին - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Զգեստի պատճառով քննադատել են «Միսս տիեզերք» մրցույթում Ճապոնիայի ներկայացուցչին




«Միսս տիեզերք» մրցույթին Ճապոնիայի ներկայացուցիչ Յուրի Վատանաբեի կերպարը քննադատել են կայսերական ընտանիքի խորհրդանիշների պատճառով, հայտնում է Japan Today-ը։

Ցուցադրություններից մեկի համար նա «ննջեցյալների կիմոնո» է կրել, որը զարդարված էր քրիզանթեմի տեսքով գոտով՝ կայսերական ընտանիքի խորհրդանիշը։ Զգեստը ստեղծել է դիզայներ Ավիադ Արիկ Հերմանն Իսրայելից։ Զգեստն առաջին անգամ ցուցադրել են YouTube-ով։
   


«Մարդը, որը զգեստի դիզայնի հեղինակն է, իմ կարծիքով, ծանոթ չէ Ճապոնիայի հետ։ Այլ երկրի մշակույթի իմացությունն ու հարգանքը մյուսների նկատմամբ ամեն ինչի հիմքն է»,- մեկնաբանել է օգտատերերից մեկը։

Մասնագետները կարծում են, որ կիմոնոյի այդ տեսքսը վիրավորում է երկրի բնակիչներին։ Բացի այդ՝ մասնակցին քննադատել են նաեւ կրծքի հատվածում դաջվածքի համար, որը եւս տաբու է համարվում։


Լուսանկարը՝ Reuters/ Ronen Zvulu