Մալենայի ելույթը «Մանկական Եվրատեսիլ-2021»-ում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Մալենայի ելույթը «Մանկական Եվրատեսիլ-2021»-ում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

«Մանկական Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթին այս տարի Հայաստանը ներկայացնում է 14-ամյա Մալենան։ 

«Մանկական Եվրատեսիլ»-ի յութուբյան ալիքը հրապարակել է Մալենայի կատարումը։


Հիշեցնենք, որ Մալենան «Մանկական Եվրատեսիլի» Հայաստանի պատվիրակն էր դեռևս 2020 թվականին, սակայն երկրում հայտարարված ռազմական դրության պատճառով Առաջին ալիքը ստիպված էր չեղարկել միջազգային մրցույթին Հայաստանի մասնակցությունը: Մալենան ծնվել է 2007 թվականի հունվարի 10-ին Հայաստանում: Նա մեծացել է երաժիշտների ընտանիքում: Մալենայի պապիկը կլառնետահար է և նվագում է ֆիլհարմոնիկ նվագախմբում։
Պատանի երգչուհին յոթնամյա երաժշտական կրթությունը ստացել է «Սայաթ-Նովայի» անվան դպրոցում, որտեղ սովորել է սոլֆեջիո, երաժշտական գրականություն և թավջութակ։ Մալենան նաև սիրում է պարել և 10 տարեկանից հաճախում է պարի դասընթացների:

Ոգեշնչված R&B երգիչներից և ռոք խմբերից՝ 13-ամյա Մալենան սկսեց կիթառ նվագել սովորել, ինչը հետագայում էական դեր խաղաց իր նոր սկսվող կարիերայում:

2020 թվականից «TKN» ձայնագրման լեյբլի արտիստ է։