ՈՒՂԻՂ․ «Մանկական Եվրատեսիլ 2021» - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

ՈՒՂԻՂ․ «Մանկական Եվրատեսիլ 2021»




«Մանկական Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթին այս տարի Հայաստանը կներկայացնի 14-ամյա Մալենան։


 

Ուղիղ եթերը դիտեք այստեղ։




Հիշեցնենք, որ Մալենան «Մանկական Եվրատեսիլի» Հայաստանի պատվիրակն էր դեռևս 2020 թվականին, սակայն երկրում հայտարարված ռազմական դրության պատճառով Առաջին ալիքը ստիպված էր չեղարկել միջազգային մրցույթին Հայաստանի մասնակցությունը: Մալենան ծնվել է 2007 թվականի հունվարի 10-ին Հայաստանում: Նա մեծացել է երաժիշտների ընտանիքում: Մալենայի պապիկը կլառնետահար է և նվագում է ֆիլհարմոնիկ նվագախմբում։
Պատանի երգչուհին յոթնամյա երաժշտական կրթությունը ստացել է «Սայաթ-Նովայի» անվան դպրոցում, որտեղ սովորել է սոլֆեջիո, երաժշտական գրականություն և թավջութակ։ Մալենան նաև սիրում է պարել և 10 տարեկանից հաճախում է պարի դասընթացների:

Ոգեշնչված R&B երգիչներից և ռոք խմբերից՝ 13-ամյա Մալենան սկսեց կիթառ նվագել սովորել, ինչը հետագայում էական դեր խաղաց իր նոր սկսվող կարիերայում:

2020 թվականից «TKN» ձայնագրման լեյբլի արտիստ է։