«Մանկական Եվրատեսիլի» Ռուսաստանի մասնակիցը ձայնի հետ կապված խնդիրներ ունի - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

«Մանկական Եվրատեսիլի» Ռուսաստանի մասնակիցը ձայնի հետ կապված խնդիրներ ունի




«Մանկական Եվրատեսիլ»-ի կազմկոմիտեում պատմել են, որ Ռուսաստանը ներկայացնող Տանյա Մեժենցեւայի մոտ ձայնալարերի հետ կապված խնդիրներ կան։ Այս մասին հայտնում է ՌԻԱ «Նովոստի»-ն։

Ըստ առկա տեղեկությունների՝ երիտասարդ կատարողը մրսել է ինքնաթիռում։ Ներկայումս 12-ամյա երգչուհին գտնվում է լավագույն ֆոնիատրների եւ օտոլարինգոլոգների հսկողության տակ: Բժիշկները նրան խորհուրդ են տվել առանց անհրաժեշտության չխոսել, ինչպես նաեւ օրվա ընթացքում չլարել ձայնալարերը։

Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ-ը, արտիստուհին ելույթ կունենա մրցույթի եզրափակիչում՝ չնայած ծագած խնդիրներին:


Լուսանկարը՝ Մաքսիմ Բլինով/РИА «Новости»