«Մարդը սխալական է, հայը՝ առավել»․ Նազենի Հովհաննիսյան - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

«Մարդը սխալական է, հայը՝ առավել»․ Նազենի Հովհաննիսյան




Դերասանուհի, հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանը նոր գրառում է հրապարակել՝ խոսելով հայի, հայրենիքի, դրա հանդեպ սիրո մասին։


«Ես ու դու էնքան տարբեր ենք ախր. դու՝ անհամբեր, ես՝ ծով- համբերությամբ: Դու՝ հիասթափված բոլորից, ես՝ քեզ հույս տվող... նույնիսկ, եթե ինքս եմ անդունդի եզրին ու հուսախաբ. մարդը սխալական է ախր, հայը՝ առավել:

Դու՝ հիասթափությունից ինքդ քեզ անգամ մերժող, ես՝ սխալներով հանդերձ ընդունող ու ներող:

Ես դու այնքան տարբեր ենք... ու այնքան անկեղծ:

Իրար խնայելու համար չենք ստում, չենք խաբում, չենք «խմբագրում»:

Իսկ ճշմարտությունը դառն է միշտ՝ ափսոս, ու միայնակ:

Ճշմարտությանը չեն սիրում, չեն հաշտվում, չեն ներում:

Միայնակ մարդուն էլ չսովորեցին հասկանալ, ընդունել, մերել...

Հասարակության մեր մերանն այդպես էլ թթվեց... Չսիրեց ճիշտը, ցավոտ էր չափազանց... սխալն ընդունել ո՞վ կհամարձակի:

Իսկ ես դու չսովորեցինք ապրել այլ կերպ:

Դրախտում ծնվածները հայտնվեցին դժոխքում․․․ ու վտարվեցին նույնիսկ այնտեղից:

Անհավատ մեծամիտը տեղ չունի նույնիսկ դժոխքում․․․

Անհայրենիք աշխարհում դարձանք մենք էլ անՏուն, անԵս, անՍիրտ:

Մարդու սիրտն իր Երկիրն է:

Դու սիրտդ մի փոխիր... ոչինչ էլ չի օգնի. ոչ ժամանակը, ոչ էլ արյանդ մեջ ներարկած ատելությունդ՝ յուրայինիդ նկատմամբ:

Սիրտը կենսատու է:

Թթվածինը՝ Սերն է:

...ես ու դու՝ այնքան տարբեր ու այդքան նույնը.

զարկերակով, արյունով ու ցավով անգամ՝ նույնը:

Մի թող: Մի լքիր: Մի լռիր։ Քեզ ու ոչ ոքի մի լքիր... Պայքարիր... դրա հակառակ կողմում մահն է... որը հաճախ կարող է մնալ անանուն... մի թող նա հաղթի Կյանքի աղը մենք ենք.. Շնչիր: Սեր կա: Երկիրը սիրտդ է», - գրել է Նազենի Հովհաննիսյանը։