Շաբաթվա հորոսկոպ․ ի՞նչ է սպասվում կենդանակերպի նշաններին՝ դեկտեմբերի 20-ից 26-ը - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Շաբաթվա հորոսկոպ․ ի՞նչ է սպասվում կենդանակերպի նշաններին՝ դեկտեմբերի 20-ից 26-ը




ԽՈՅԵՐ

Պետք է ապացուցեք ձեր սիրելիին, որ ձեր ինտելեկտի մակարդակը շատ բարձր է անգամ նրա ինտելեկտից: Սակայն, վերջինի վրա պետք չէ շատ կենտրոնանալ: Միգուցե սիրելին դրանից վիրավորվի կամ բարդույթավորվի:

ՑԼԵՐ

Սիրելիի հետ հարաբերություններում նոր փուլ կսկսվի: Դրա լրջության եւ խորության մասին դեռ վաղ է խոսել, ինչպես նաեւ շարունակության: Մի բան հաստատ է` եւս մեկ աստիճան կլինի ձեր համատեղ երջանկության համար:

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ

Միգուցե ձեր եւ ձեր սիրելիի միջեւ խնդիրները ծագել են այն պատճառով, որ դուք այլեւս հետաքրքիր չեք նրան, ինչպես անգիր արած գիրքը: Ամենահարմար ժամանակահատվածն է, որպեսզի ապացուցեք ձեր կեսին, որ դուք նրա համար առաջվա պես առեղծված եք:

ԽԵՑԳԵՏԻՆՆԵՐ

Ձեզ համար կլինի շատ հագեցած: Սիրո համար նույնպես ժամանակ կունենաք, սակայն ոչ այնքան, որքան ձեր սիրելին կցանկանար: Ստիպված եք նրան բացատրել, որ նա ձեր կյանքի շատ կարեւոր, բայց ոչ ամբողջ իմաստն է:

ԱՌՅՈՒԾՆԵՐ

Ձեզ համար շատ կարեւոր կլինի սիրելիին զվարճացնելը, ստիպել նրան ծիծաղել ձեր կատակների կամ ակնարկների վրա: Եթե ստացվի, կարող եք ձեզ հաղթանակած համարել, իսկ եթե ոչ, նշանակում է, որ դեռ պետք է աշխատեք այդ ուղղությամբ:

ԿՈՒՅՍԵՐ

Ամենահամապատասխան շրջանն է, որպեսզի փոխեք ձեր ոճը: Միայն թե, այնպես արեք, որ ձեր նոր կերպարը սիրելիի սրտով լինի:

ԿՇԵՌՔՆԵՐ

Չարժե չափից դուրս շատ մտածել այն մասին, թե սիրելին ինչ կարծիք ունի ձեզ հետ կատարվող իրադարձությունների վերաբերյալ: Միեւնույն է` չեք կարողանալու գուշակել նրա մտքերը:

ԿԱՐԻճՆԵՐ

Ձեր սիրելին շատ ջանք պետք է թափի, որպեսզի կարողանա գրավել ձեր ուշադրությունը: Նա լավ է սերտել ձեր սովորությունները եւ նախասիրությունները, այնպես որ, դժվար թե նա շատ տանջվի:

ԱՂԵՂՆԱՎՈՐՆԵՐ

Ձեր սիրելին շատ կցանկանա վերադառնալ այն հին ու բարի ժամանակները, երբ ձեր հարաբերությունները շատ էին տարբերվում ներկայիս հարաբերություններից: Ցավոք, նա ժամանակի մեքենա չունի, այդ իսկ պատճառով ամեն ինչ ստիպված է ինքնուրույն անել:

ԱՅԾԵՂՋՈՒՐՆԵՐ

Ամեն հարցում դուք կառաջնորդվեք կյանքի հանդեպ դրական տրամադրվածությամբ: Վատ չէ, սակայն պետք է ավելի ռեալ նայել իրերին: Միգուցե ամեն ինչ այդքան էլ վառ չէ, ինչպես թվում է առաջին հայացքից:

ՋՐՀՈՍՆԵՐ

Չարժե վազել անհասանելի եւ անիրական բաների հետեւեից: Չնայած, դրանց հասնելու հավանականություն, այնուամենայնիվ կա, պարզապես դրա համար դուք պետք է շատ վստահ լինեք ձեր ուժերին:

ՁԿՆԵՐ

Ձեր սիրելին շատ կցանկանա ձեզ ինչ-որ բան ապացուցել, որը նրա համար շատ կարեւոր է: Ձեզ այն կարեւոր չի թվա, այդ իսկ պատճառով դուք անուշադիր կլինեք նրա ասածների հանդեպ: