Աստղագուշակ՝ դեկտեմբերի 22-ի համար - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Աստղագուշակ՝ դեկտեմբերի 22-ի համար




ԽՈՅԵՐ

Այսօր ձեզ փոփոխություններ են սպասվում։ Թե ինչպիսին կլինեն դրանք, աստղերը չեն կարող հուշել, սակայն փոփոխություններ են սպասվում եւ անձնական, եւ գործնական կյանքում։ Սակայն սարսափելի ոչինչ չկա։ Ձեզ հաճելի անակնկալներ են սպասվում։

ՑԼԵՐ

Այսօր դուք իսկապես կզարմացնեք ձեր սիրելիին, եւ նա անկեղծորեն կհավատա ձեր ամեն խոսքին։ Այսօր նա ձեզ շատ լավ կհասկանա։

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ

Ամբողջ օրվա ընթացքում չեք կարողանա ինչ-որ արժեքավոր եւ արդյունավետ գործով զբաղվել, ինչը բնականաբար ազդելու է ձեր երկրորդ կեսի նյարդերի վրա։ Ուստի, ավելորդ խոսակցություններից խուսափելու համար փորձեք մտածված քայլեր անել։

ԽԵՑԳԵՏԻՆՆԵՐ

Այսօր Խեցգետինների համար գնումներ կատարելու օր է։ Սակայն աստղերը խորհուրդ են տալիս հիշել, որ ամեն ինչ չափի մեջ է գեղեցիկ։ Փորձեք խելամիտ ծախսել ձեր գումարները։

ԱՌՅՈՒԾՆԵՐ

Հիանալի օր հակառակ սեռի ներկայացուցիչներին գրավելու համար։ Այսօր դա ձեզ մոտ առանձնակի հեշտությամբ կստացվի։ Մեկ ժպիտ, դյութող հայացք, եւ նա արդեն ձեր ձեռքերում է; Իսկ թե ինչ է պետք անել դրանից հետո, որոշեք ինքներդ։

ԿՈՒՅՍԵՐ

Այսօր պետք է օպերատիվ աշխատեք եւ անեք այն ամբողջ գործը, որը դրված է ձեր ուսերին։ Մի մոռացեք նաեւ անձնական կյանքի մասին, որպեսզի վաղը դա էլ նոր հոգս չդառնա ձեզ համար։

ԿՇԵՌՔՆԵՐ

Այսօր ձեր սիրելիին կթվա, որ դուք այնքան էլ անկեղծ չեք իր հետ։ Փորձեք անել հնարավոր ամեն ինչ, որ փոխեք նրա կարծիքը․ չէ որ նա էական տեղ ու դեր ունի ձեր կյանքում։

ԿԱՐԻՃՆԵՐ

Միգուցե այսօր դուք այնքան էլ հարմարավետ չզգաք Նրա կողքին։ Փորձեք վերանայել ձեր հարաբերությունները եւ որոշակի փոփոխություններ անել ձեր անձնական կյանքում։

ԱՂԵՂՆԱՎՈՐՆԵՐ

Այսօր հարկավոր է մտածել, թե ինչպես կարելի է ավելի մտերմանալ ձեր սիրելիի հետ։ Տարբերակներ շատ կան, փորձեք գտնել այն մեկը, որը հաճելի եւ ընդունելի կլինի եւ ձեզ, եւ նրա համար։

ԱՅԾԵՂՋՅՈՒՐՆԵՐ

Այսօր Այծեղջյուրներին հուզական օր է սպասվում։ Զգուշացեք, դա կարող է վնասակար հետեւանքներ ունենալ ձեր առողջության վրա։ Փորձեք զսպել ձեր զգացմունքները եւ ավելի հանդուրժող լինել։

ՋՐՀՈՍՆԵՐ

Այսօր դուք կհայտնվեք դժվարին իրավիճակուն, որից ազատվելու համար հարկավոր է հետեւել ձեր սիրելիի խորհրդին։ Միայն նրա հետ խոսելուց եւ քննարկելուց հետո վերջնական որոշում ընդունեք։ Միայնակ կայացրած որոշումը չի կարող ճիշտ եւ արդյունավետ լինել։

ՁԿՆԵՐ

Այսօր ձեր սիրելին կփորձի անել ամեն ինչ, որպեսզի ավելի գրավիչ եւ հմայիչ լինի ձեզ համար։ Ուստի, ձեր գործը նրա այդ ջանքերը գնահատելն ու նրան գովաբանելն է։ Նա իրեն դրանից շոյված կզգա։